Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Ռուզաննա Ռազմիկի Պողոսյան

Ռուզաննա Ռազմիկի Պողոսյան

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-33-99

Կենսագրություն

Ծնվել է 1971թ. սեպտեմբերի 6-ին Կիրովականում (այժմ Վանաձոր), ծառայողի ընտանիքում

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1978–1988թթ. սովորել և ավարտել է Կիրովականի Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց
1988–1995թթ. սովորել և ավարտել է «Երևանի պետական բժշկական ինստիտուտ» մանկաբուժական ֆակուլտետ, իներնատուրա մասնագիտություն` մանկաբուժություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1995-2001թթ. աշխատել է Վանաձորի «Թիվ 2 մանկական հիվանդանոց»-ում, որպես բժիշկ-մանկաբույժ

2001–2006թթ. աշխատել է Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ում, որպես բժիշկ-մանկաբույժ

2006-2010թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առաջատար մասնագետ

2010-2019թթ. ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ

10.02.2016թ.-ից ՀՀ Լոռու մարզի գլխավոր մանկաբույժ

2019-2021թթ. աշխատել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնում, որպես բաժնի պետ

14.01.2021թ.-ից մրցութային կարգով նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ

Մասնագիտական կարողությունների վերապատրաստումներ

2002 թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ - Նեոնատոլոգիայի հրատապ խնդիրները
2003 թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ «Մանկաբուժության ընթացիք հարցերը ստացիոնարում»
2004 թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ Ինտենսիվ թերապիայի հիմունքները
2004 թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ Մանկական սրտաբանության ժամանակակից հարցեր
2005 թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ Մանկական պուլմոնոլոգիայի ժամանակակից հարցեր
2006 թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի մայիսի 4-ի որոշմամբ հաստատված ծրագրով
2008թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ - Բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների ծրագրով
2010թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ - «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում»
2012թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 24-ի N 881-Ա որոշմամբ հաստատված բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրով
2014թ. ՀՀ առողջապահության նախարարության և Յունիսեֆ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ - «Վաղ տարիքի երեխաների առողջություն և սնուցում» թեմայով դասավանդողների ուսուցման դասընթացներ
2014թ. Երևանի պետական համալսարան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 24-ի N 881-Ա որոշմամբ հաստատված բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրով
2016թ. ՀՀ առողջապահության նախարարության և Յունիսեֆ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ - «Վաղ տարիքի երեխաների պատրոնաժ խնամք» թեմայով դասավանդողների ուսուցման դասընթացներ
2016թ. ՀՀ առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի կողմից կազմակերպված - «Հիվանդ երեխաների տեսակավորում և անհետաձգելի բուժօգնություն: Աջակցող վերահսկողություն» թեմայով դասավանդողների ուսուցման դասընթացներ
2017թ. ՀՀ առողջապահության նախարարության և ՀՕՖ-ի կողմից կազմակերպված - «Անհետաձգելի մանկաբուժության հիմունքները» թեմայով ուսուցման դասընթացներ
2017թ. ՀՀ առողջապահության նախարարության և Յունիսեֆ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Մինչև 2 ամսական հիվանդ նորածնի վարումը ԱԱՊ հաստատություններում»
2018թ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա - ՀՀ քաղաքացիական ծառայողների խորհրդի 2018թվականի մարտի 23-ի N 222-Ա որոշմամբ հաստատված ծրագրով վերապատրաստում


Մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված գիտաժողովներին, կոնֆերանսներին և կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներին:

Համագործակցում է միջազգային կառույցների հետ, մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային դասավանդող է։

2015թ.-ին Լոռու մարզում նախազորակոչի և զորակոչի աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի «Նելսոն Ստեփանյան» մեդալով:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
 

Գործառույթներ / իրավասություններ

 Վարչության պետը`
ա) ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
գ) ապահովում է առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառներին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները.
դ) ապահովում է Մարզի զարգացման ծրագրի մշակման և կազմման աշխատանքների կատարումը.
ե) ղեկավարում է Մարզպետարանի աշխատանքային ծրագրի առողջապահության և սոցիալական ապահովության հատվածների նախագծերի կազմման աշխատանքները.
զ) ապահովում է պետական առողջապահական ծրագրերը, ղեկավարում կազմակերպում մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
է) ապահովում է Մարզային ենթակայության առողջապահական և սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման և շահագործման կազմակերպման աշխատանքները.
ը) ղեկավարում է մարզային ենթակայության առողջապահական և սոցիալական ապահովության կազմակերպությունների գործունեության ուսումնասիրությունների ու վերլուծությունների կազմակերպման գործընթացը, դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
թ) ապահովում է մարզի տարածքում վարակիչ և սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դինամիկայի ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարման, դրանց կանխարգելման ծրագրերի մշակման աշխատանքները.
ժ) ապահովում և ղեկավարում է Մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումները, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
ժա) ապահովում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացման աշխատանքներին.
ժբ) ղեկավարում է Մարզի տարածքում առողջապահական հիմնարկների` ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված գնումներով և հումանիտար օգնության կարգով հատկացված դեղամիջոցների, բժշկական նշանակության ապրանքների բաշխման, ներմարզային վերաբաշխման և ապահովում է վերջիններիս նպատակային օգտագործումը.
ժգ) ապահովում է մոր և մանկան առողջության պահպանման ծառայության գործընթացը Մարզում.
ժդ) ապահովում է Մարզում ծննդօգնության պետական հավաստագրերով բժշկական ծառայությունների իրականացման գործընթացը.
ժե) ապահովում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննման, լաբորատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտմուն ու բուժման աշխատանքները.
ժզ) ապահովում է նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունների, զինկոմիսարիատներին կից գործող զորակոչային բժշկական հանձնաժողովների աշխատանքները՝ ըստ տարածաշրջանների.
ժէ) ապահովում է զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ ՀՀ օրենսդրության պահանջների իրականացման նպատակով համապատասխան աշխատանքները.
ժը) ղեկավարում է Մարզի բնակչության առողջության առաջնային պահպանմանն ուղղված իմունոկանխարգելման ծրագրերի համալիր աշխատանքների կատարումը.
ժթ) ապահովում է միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, նրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ի) ապահովում է Մարզի առողջապահության և սոցիալական ապահովության բնագավառների կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպումը.
իա) ապահովում է ՀՀ տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007- 2015թթ. ազգային ծրագրի Մարզում իրականացվող աշխատանքները.
իբ) ապահովում է Մարզպետի հաստատմանը ներկայացվող Մարզպետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների հաստիքային ցուցակների, ամենամյա ծախսերի նախահաշիվների, ըստ նախահաշիվների ծախսերի կատարումը, վճարովի սկզբունքով տրամադրվող բժշկական ծառայությունների ցանկը և դրանց սակագները.
իգ) ապահովում և ղեկավարում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական), ինչպես նաև դիսպանսերային բուժօգնության կազմակերպման աշխատանքները.
իդ) ղեկավարում է հիվանդանոցային ծառայության որակի վերահսկման հանձնաժողովների աշխատանքները.
իե) ապահովում և ղեկավարում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի կատարումը, մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, Մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
իզ) ապահովում է մարզային ենթակայության առողջապահության և սոցիալական ապահովության կազմակերպությունների հաշվետվությունների ընդունման, ամփոփման, վերլուծման, ինչպես նաև դրանց հիման վրա տարբեր ատյաններ ներկայացնելու համար անհրաժեշտ տեղեկանքների, հաշվետվությունների, հաղորդումների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները.
իէ) ապահովում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքների կատարումը.
իը) ապահովում է պետական կենսաթոշակների և նպաստների համակարգում պաշտոնատար անձանց և քաղաքացիներին օրենքով սահմանված կարգի խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու գործընթացը.
իթ) ապահովում է անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների պաշտպանության աշխատանքների կատարումը.
լ) ղեկավարում և ապահովում է Մարզի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, դրանց կից գործող սոցիալական աջակցության խորհուրդների աշխատանքները.
լա) ապահովում է բնակչությանը քաղաքացիների կողմից սոցիալական քարտի հատկացման, մերժման դեպքում՝ համապատասխան պարզաբանման, սոցիալական քարտին վերաբերող որոշումների բողոքարկման աշխատանքները.
լբ) ապահովում է Մարզի չզբաղված, աշխատանք փնտրող անձանց հաշվառման վերահսկման աշխատանքների կատարումը.
լգ) ապահովում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծումը.
լդ) ապահովում է բնակարանի կարիք ունեցող փախստականների ընտանիքներին հաշվառման աշխատանքների կատարումը.
լե) ապահովում է փախստականների համար կառուցված բնակարանների սեփականության իրավունքով հատկացման աշխատանքները.
լզ) ղեկավարում է սոցիալական աջակցության կարիք ունեցող փախստական բնակչության հաշվառման, սոցիալական ծրագրերի շրջանակներում փախստականներին մարդասիրական օգնությունների բաշխման աշխատանքների վերահսկման աշխատանքները.
լէ) ղեկավարում է Մարզի հաշմանդամների վերականգնողական պարագաներով և սոցիալ-տնտեսական երաշխիքների ապահովման աշխատանքները.
լը) ապահովում է նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման և վճարման վերահսկողության աշխատանքների կատարումը.
լթ) ապահովում է Մարզի զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման աշխատանքները.
խ) ապահովում է սոցիալական ապահովության բնագավառում գործող օրենսդրության պարզաբանումը, Բաժնի գործառույթներից բխող աշխատանքների համակարգումը.
խա) ապահովում է բնակչությանը կենսաթոշակին և նպաստին վերաբերող որոշումների բողոքարկման աշխատանքներին.
խբ) ղեկավարում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառման և մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները.
խգ) ղեկավարում է Մարզի քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության, առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման միասնական ծառայության պլանների նախապատրաստման, ապահովում հրամանատարաշտաբային վարժանքների արդյունքների վերլուծման և ամփոփման աշխատանքները.
խդ) ապահովում է մարզի տարածքում փախստականների սոցիալական հիմնահարցերի, ընտանեկան նպաստի համակարգում տիրող իրավիճակի, բնակչության զբաղվածության և սոցիալական պաշտպանվածության հարցերի համալիր ուսումնասիրությունների գործընթացը, ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
խե) ապահովում է Մարզի բնակարանի կարիք ունեցող զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հերթագրման գործընթացը.
խզ) ապահովում է Մարզի սոցիալական աջակցության խորհուրդների անհատական կազմերի հաստատման գործընթացը.
խէ) ապահովում է մարզպետարանի ենթակայության տակ գտնվող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների և վերստուգողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների, ինչպես նաև գործադիր տնօրենների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.
խը) ապահովում է Մարզում գործող առողջապահական և սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների աջակցման աշխատանքները.
ՙխը1) ապահովում է հաշմանդամություն ունեցող անձնանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերի նյութերի և արձանագրությունների կազմման աշխատանքները.
ՙխը2) ապահովում է մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքները.
ՙխը3) ապահովում է մարզի հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
ՙխը4) ապահովում է հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցման աշխատանքները.
ՙխը5) ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկմանը համապատասխան պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու աշխատանքները՚:
(փոփոխությունը 03.05.2010թ ԼՄ-ի թիվ 96-Ա որոշում)
խթ) ապահովում է մարզպետարանի կայք-էջի առողջապահության և սոցիալական ապահովության բաժինների պարբերաբար թարմացման աշխատանքների կատարումը.
ծ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ծա) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ծբ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ծգ). համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ծդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ծե) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
ծզ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ծէ) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
ծը) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ծթ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
կ) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
կա) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
կբ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վարչության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24