Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության հետ համատեղ մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր ուղղված կանանց, երեխաներին, երիտասարդներին ծառայող հանրային/հասարակական հաստատություններին։

Հայտարարված է` 14.12.2023

Վերջին ժամկետը` 15.12.2023

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Հայտարարություն

Հարգելի մարզասերներ Դեկտեմբերի 22-25-ը Վանաձորի Բաղրամյան պողոտա 15/15 հասցեում ՀՀ Լոռու մարզի Բիլիարդի ֆեդերացիայի կողմից, Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ կանցկացվի «Սիբիրյան բուրգ» բիլիարդի Լոռու մարզային առաջնություն: Այն նպատակ ունի ապահովել բիլիարդ մարզաձևի զարգացումը և մասսայականացումը: 1-8-րդ տեղերը գրաված մասնակիցները կարժանանան դիպլոմների և դրամական պարգևների:

Հայտարարված է` 13.12.2023

Վերջին ժամկետը` 20.12.2023

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների

Առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի նոյեմբերի 9-ի 2011թ., թիվ 373-Ն որոշումը Լոռու մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ն իրականացնում է Լոռու մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։

Հայտարարված է` 08.12.2023

Վերջին ժամկետը` 25.12.2023

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՀԲԸՄ «Կին ծրագրավորողներ» ծրագիրը հայտարարում է հերթական խմբերի հավաքագրման մասին

Ծրագրի նպատակն է Հայաստանի կանանց համար կազմակերպել ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում: Այս խմբում առաջարկվող դասընթացներն են. Web Programing/ React.js. Web Programing/Node.js. Python QA Automation 3D Modeling

Հայտարարված է` 07.12.2023

Վերջին ժամկետը` 20.12.2023

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2023թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 11-ին «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը կազմակերպում է «Պատանի երաժիշտ կատարողների» Լոռու մարզային մրցույթ-փառատոնը, որին կարող են մասնակցել մարզի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող երաժիշտ-կատարողները:

Հայտարարված է` 07.12.2023

Վերջին ժամկետը` 21.12.2023

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

«Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոն»

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմը «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կազմակերպում է «Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոն»:

Հայտարարված է` 14.11.2023

Վերջին ժամկետը` 30.11.2023

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24