Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սեպտեմ լե Վալոն քաղաքի և հարակից շրջանների հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների մշակութային միությունը» ծրագրեր կիրականացնի Լոռու մարզում

30.04.2024

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն ապրիլի 26-ին ընդունել է Ֆրանսիայի «Սեպտեմ լե Վալոն քաղաքի և հարակից շրջանների հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների մշակութային միության» նախագահ Լյուդովիկ Պասկինուչչիին, կազմակերպության այլ ներկայացուցիչների:
Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Միության նախագահը տեղեկացրել է, որ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրում նախաձեռնել են իրականացնելու գյուղատնտեսության՝ մասնավորապես ջերմոցային տնտեսության զարգացման, ինչպես նաև բնակավայրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Կոտ դ՛ Ազյուր շրջանի հետ համագործակցությամբ նաև նպատակ ունեն արևային ֆոտովոլտային կայան տեղադրելու Վանաձորի թիվ 25 դպրոցում:
Գոռ Ասրյանը հյուրերին ողջունել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար:
Նա նշել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է աջակցելու ֆրանսիացի գործընկերներին՝ ծրագրերի հաջող ընթացքն ապահովելու գործում:
Կողմերը քննարկել են նաև ծրագրերի իրականացման հետ կապված այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24