Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

30.04.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, կարևորելու աշխատանքի դերը երկրի զարգացման ու բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման տեսանկյունից, ամրագրելու պետության պատրաստակամությունը պաշտպանելու աշխատավորների իրավունքներն ու շահերը:
Աշխատանքի գաղափարն ընկած է հայ ժողովրդի կենսակերպի հիմքում: Հայ ժողովուրդն իր գոյության հազարամյակների ընթացքում աշխատանքով ու ստեղծարարությամբ կառուցել ու շարունակելու է կերտել իր երազած երկիրը: Յուրաքանչյուր մասնագիտություն իր մեծ դերակատարությունն ունի տարբեր ոլորտների զարգացման գործում, սակայն առավել կարևոր է, երբ աշխատանքը սիրով ու նվիրումով է արվում, առավելագույն արհեստավարժությամբ՝ շրջապատն ավելի լավը դարձնելու նպատակով:
Լոռին ևս մշատպես առանձնացել է աշխատող ու ստեղծագործ բնակիչներով, հմուտ վարպետներով, տարբեր ոլորտների տաղանդավոր մասնագետներով: Որպես մարզի ղեկավար՝ իմ երախտիքի խոսքն եմ ուղղում նրանց, գլուխ խոնարհում բոլոր արարող ու բարիք ստեղծող մարդկանց առջև:
Կրկին շնորհավորելով Աշխատանքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր ընտանիքների բարեկեցության և մեր երկրի շարունակական զարգացման:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24