Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

Փամբակ (Վարչական կենտրոնը գ.Փամբակ)

Մակերես` 525,6732կմ2

Բնակչություն` 12215

Փամբակ համայնքը բազմաբնակավայր համայնք է:
Փամբակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են` գյուղ Անտառամոտ, Արջուտ, Ազնվաձոր, Բազում, Դեբետ, Ձորագետ, Ձորագյուղ, Եղեգնուտ, Լեռնաջուր, Լեռնապատ, Մարգահովիտ, Քարաբերդ, Վահագնի, Վահագնաձոր և Փամբակ բնակավայրերը: Համայնքի կենտրոնն է հանդիսանում Փամբակ համայնքը: Համայնքի բնակչությունը կազմում է 12215 մարդ: Համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 7 կմ, Երևան-Թբիլիսի ավտոմայրուղուց` 0 կմ, մայրաքաղաքից 127կմ, երկաթուղուց` 550մ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանից` 93 կմ: Փամբակ համայնքը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևելյան մասում, տարածքը կազմում է 525.6732 կմ2: Համայնքը տեղակայված է Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասի Սպիտակի երկրաշարժի օջախի բարձր աստիճանի սեյսմիկ ռիսկի գոտում: Հյուսիսից Ձորագետ բնակավայրը 1350մ, հարավ-արևմուտքից Լեռնաջուր բնակավայրը 1700մ, արևմուտքից Լեռնապատ բնակավայրը 1000մ, հարավ- արևելքից Մարգահովիտ բնակավայրը 1750 մ բարձրության վրա: Հյուսիսից՝ պարուրված է Բազումի լեռնաշղթայով, հարավ-արևելքով՝ Գուգարքի լեռնաշղթայով: Համայնքով անցնում են Փամբակ գետը, Աղստև գետը, Դեբետ գետը։ Համայնքի կլիման խոնավ է, տեղումնառատ, մեղմ ձմեռներով ու զով ամառներով: Օդի միջին ջերմաստիճանը ձմռանը տատանվում է -3 աստիճանից մինչև -25 աստիճան` ըստ ցելսիուսի, ամռանը` + 14-ից +30 աստիճան:
Համայնքի տարածքում գործում են` 13 ուսումնական հաստատություն, 7 նախադպրոցական հաստատություն, 12 բժշկական հաստատություն, 1 մշակույթի կենտրոն, 3 գրադարան, 1 մարզադպրոց, 10 եկեղեցի, 29 կազմակերպություն, 7 հրդեհապայթյունավտանգ օբյեկտ: Համայնքի տարածքով անցնում է Երևան- Թբիլիսի, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները:


ԲՆԱԿԱՎԱՅՐ Անտառամուտ

Անտառամուտ` բնակավայրը գտնվում է ՀՀ Լոռվա մարզում, Գուգարքի տարածաշրջանում՝ մայրաքաղաքից հեռավորությունը 170 կմ է, մարզկենտրոնից՝ 28 կմ, Փամբակ համայնքից՝ 21 կմ, վարչական տարածքը՝ հա 1185.16: Գյուղը հիմնադրվել է 1870 թ-ին: Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ եւ ունեցել է Քոլագերան, Քոլագիրան անվանումները: Անտառամուտ է վերանվանվել 1948 թ-ին:
Բնակավայրի բնակչությունը կազմում է 267, տնային տնտեսությունները՝ 95: Բնակավայրում գործում է 1 դպրոց և 1 բուժկետ: Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից` 1350մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տևական ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Բնակավայրն ունի եկեղեցի: Բնակավայրն ունի գյուղատնտեսական նշանակության 472.16 հա.: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում: Գյուղի մոտակայքում կան նաեւ գորշ ածխի երեւակումներ, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն: Գյուղի շրջակայքում` հանդամասերում կան ավերակ գյուղառեղիներ, հին բերդի մնացորդներ: Ունի կիսավեր եկեղեցի: 1886 թ-ին գյուղն ունեցել է 223, 1914 թ-ին` 470, 1926 թ-ին` 539, 1939 թ-ին` 637, 1959 թ-ին` 641, 1979 թ-ին` 407 բնակիչ: Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ,մեղվաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Անտառամուտի բնակչության խմելու ջրի հիմնական աղբյուրը՝ կենտրոնացված ջրամատակարարում, ջրամատակարարման սեփական համակարգ 24 ժամյա: Անտառամուտի 39 տնային տնտեսություն ունի կենտրոնացված գազամատակարարում:

 

ԲՆԱԿԱՎԱՅՐ Արջուտ
Արջուտ բնակավայրը գտնվում է ՀՀ հյուսիսային շրջանում՝ Լոռու մարզում, Վանաձոր քաղաքից հյուսիս-արևմուտք:
Նախկինում ունեցել է Արչուտ, Արջիտի անվանումները: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում: Ունի ածխաթթվային հանքային աղբյուրներ եւ տուֆի պաշարներ: 1897 թ-ին համայնքն ունեցել է 574, 1926 թ-ին` 823, 1939 թ-ին` 1106, 1970 թ-ին` 2045 բնակիչ: Գտնվում է Փամբակ համայնքից 19 կմ, մարզկենտրոնից 12 կմ, մայրաքաղաքից 110կմ հեռավորության վրա: Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1300-1500մ բարձրության վրա: Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 124.36 հա: Բնակչությունը կազմում է 1178 մարդ: Բնակավայրում գործում է 1 դպրոց, 1 բուժկետ: Բնակավայրում կա հանքավայր՝ ոսկի-բազմամետաղ «Բակտեկ-էկո ՍՊԸ»: Բնակավայրում գործում են հաստատություններ՝ արտադրամաս 2, խանութ 3, հյուրատուն 3: Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 3254.14հա.: Բնակավայրում զբաղվում են անասնապահությամբ: Բնակավայրում իրականացվում է աղբահանություն, բնակավայրում կա գազաֆիկացում, 117 տնային տնտեսություն ունի կենտրոնացված գազամատակարարում:

ԲՆԱԿԱՎԱՅՐ Ազնվաձոր

Ազնվաձոր բնակավայրը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում` Լոռվա մարզում, ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա՝ Փամբակի լեռնաշղթայում, Վանաձոր-Ստեփանավան միջպետական ավտոճանապարհից 2 կմ, մարզկենտրոնից 15 կմ, մայրաքաղաքից 120 կմ, Փամբակ համայնքից՝ 22 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Իբրահիմլի, Խանջաղազ, Խանջղազ, Խանջուղազ, Գյոզալդարա անվանումները: Ազնվաձոր է վերանվանվել 1991 թ-ին:Ազնվաձորը 1831 թ-ին ունեցել է 33, 1897 թ-ին` 393, 1926 թ-ին` 706, 1939 թ-ին` 822, 1959 թ-ին` 624, 1979 թ-ին` 1091 բնակիչ: Սահմանագիծ է Արջուտ և Բազում բնակավայրերին: Բնակավայրի միջով հոսում է Ծաղկասար գետակը: Կլիման միապաղաղ է, ամռանը շոգ չէ, իսկ ձմռանը` առանց սառնամանիքի: Բնակավայր վարչական տարածքը կազմում է 2048,11 հա: Բնակավայրի բնակչությունը 549: Բնակավայրում գործում է 1 դպրոց, 1 բուժկետ: Բնակավայրում կա գրանցված և գործող 1 խանութ, որում զբաղվածները՝ 1: Առկա է մշակույթի տուն և գրադարան:
Բնակավայրում զաղվում են անասնապահությամբ: Բնակչության խմելու ջրի հիմնական աղբյուրը ջրամատակարարման սեփական համակարգն է:

 

ԲՆԱԿԱՎԱՅՐ Բազում

Բազում բնակավայրը գտնվում է Բազումի լեռնաշղթայի փեշին, Վանաձոր-Ստեփանավան մայրուղու 5-րդ կմ-ի, ծովի մակերևույթից 1550մ բարձրության վրա: Բազում գյուղը վերաբնակեցվել է 1860 թվականին և կոչվել է Բզովդալ: Բազում գյուղը հին բնակատեղի է: Այդ է վկայում Ք.ա. II հազարամյակի <<Բերդատեղ>> կոչվող ամրոցը, Ք.ա. II- I հազարամյակի բնակատեղին և XII դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բնակավայրում առկա են նաև XIII-XV դարերի խաչքարեր: Բնակավայրը նախկինում անվանվել է Բեզոբդալ, Բեզովդալ, Բզոբդալ, Բզովդան, Բզովդալ: Բազում անվանվել է 1978թվականի հունվարի 25-ին ՀԽՍՀ գերագույն խորհրդի թիվ 180 հրամանագրով: Հյուսիսից գյուղը շրջապատում է Բազումի լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Ուրսասարն է, իր 2922մ բարձրությամբ և ծածկված է ալպյան մարգագետիններով: Լեռնաշղթայի Պուշկինի լեռնանցքով (նախկինում անվանվում էր՝ Դվալ), անցնող խճուղին Փամբակի գետահովիտը կապում է Լոռու դաշտի հետ, Պուշկինի լեռնանցքի թունելով, որի երկարությունը 1830մ է. Գուգարքի տարածաշրջանը կապում է Ստեփանավանի տարածաշրջանի հետ: Գտնվում է Փամբակ համայնքից 15կմ հեռավորության վրա: Մարզկենտրոնից հեռավորությունը կազմում է 8կմ, մայրաքաղաքից՝ 113 կմ: Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 4208.89 հա:
Բնակչությունը կազմում է 1914 մարդ: Բնակավայրում գործում է 1 դպրոց, 1 մանկապարտեզ և 1 բուժկետ: Բնակավայրում գործում են հաստատություններ՝ արտադրամաս՝ 1, խանութ՝ 5, եկեղեցի՝ 1: Բնակավայրի վարչական տարածում առկա է պորֆիրտի հանքավայր: Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 138.96 հա: Ոռոգման համակարգը՝ ինքնահոս է (միայն տնամերձերը): Բնակավայրում զբաղվում են անասնապահությամբ: Բնակչության խմելու ջրի հիմնական աղբյուրը գետն ու լիճն է: Բնակավայրում իրականացվում է աղբահանություն, բնակավայրում կա գազաֆիկացում, 214 տնային տնտեսություն ունի կենտրոնացված գազամատակարարում:

 


ԲՆԱԿԱՎԱՅՐ Դեբետ

Դեբետ բնակավայրը գտնվում է Լոռվա մարզում, մայրաքաղաքից 131 կմ, մարզկենտրոնից 30 կմ, Փամբակ համայնքից23 կմ: 1858թ.-ին Մարց գյուղից 17 ընտանիք տեղափոխվում է այստեղ, իսկ գյուղի բնակչության մի մասը` Արեւմտյան Հայաստանից 1828-31թ.թ. գաղթականների ժառանգներն են: Մյուս մասը Ղարաբաղից է գաղթել լեզգիական արշավանքներից հետո: Գյուղի տարածքը եղել է հին բնակավայր, շրջապատը հարուստ է պատմական հուշարձաններով: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 980-1080 մ բարձրության վրա` Լալվարի ստորոտում: Բնակավայրի կլիման ձմռանը մեղմ է, -20 իսկ ամռանը մինչև +30: Դեբետ բնակավայրի վարչական տարածքը կազմում է՝ 3025.37 քառ. կմ: Բնակավայրի բնակչությունը կազմում է 869 մարդ,: Բնակավայրում գործում է 1 դպրոց, 1 մանկապարտեզ և 1բուժկետ: Բնակավայրում առկա և գործում են հաստատություններ՝ արտադրամաս՝ 3, խանութ՝ 3, հյուրատուն՝ 4: Բնակավայրում առկա և գործում է 1 գրադարան, որում զբաղվածների թիվը՝ 1: Բնակավայրույմ առկա և գործում են վերամշակող 2 և մանրածախ առևտրի 3 ձեռնարկություն: Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1359.46 հա: Բնակավայրում զբաղվում են անասնապահությամբ: Բնակչության խմելու ջրի հիմնական ջրամատակարարման սեփական համակարգն է: Բնակավայրում չի իրականացվում աղբահանություն: Բնակավայրում կա գազաֆիկացում, 163 տնային տնտեսություն ունի կենտրոնոցված գազամատակարարում:

 

ԲՆԱԿԱՎԱՅՐ Ձորագետ

Ձորագետ բնակավայրը գտնվում է Փամբակ համայնքի հարավ արևմուտքում: Համայնքը ստեղծվել է 1924թ.-ին` Թումանյան կայարանի բազայի հիման վրա: Մայրաքաղաքից հեռավորությունը 130 կմ է, մարզկենտրոնից՝ 30 կմ, Փամբակ համայնքից՝ 23 կմ: Բնակավայրը գտնվում է Լոռու մարզի հարավ-արեւելյան մասում, ծովի մակարդակից 1350մ բարձրության վրա: Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 213.07 հա: Բնակավայրի բնակչությունը կազմում է 243 մարդ: Բնակավայրում գործում է 1 դպրոց: Բնակավայրում առկա և գործում են հաստատություններ՝ արտադրամաս՝ 1, հյուրատուն՝ 1: Բնակավայրում առկա և գործում է մանրածախ առևտրի 1 ձեռնարկություն: Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 27,776 հա: Բնակավայրում զբաղվում են անասնապահությամբ: Բնակչության խմելու ջրի հիմնական աղբյուրը կենտրոնացված ջրամատակարարումն է (24 ժամ): Բնակավայրում չի իրականացվում աղբահանություն: Բնակավայրում կա գազաֆիկացում, 44 տնային տնտեսություն ունի կենտրոնացված գազամատակարարում:

ԲՆԱԿԱՎԱՅՐ Ձորագյուղ
Ձորագյուղ բնակավայրը գտնվում է Լոռու մարզում, Փամբակ համայնքից 24 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 31 կմ, մայրաքաղաքից՝ 151 կմ հեռավորության վրա: Լոռու մարզի Ձորագյուղ գյուղը հիմնադրվել է 1804թ.: Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 992.03 հա: Բնակչությունը կազմում է 344 մարդ: Բնակավայրում գործում է 1 դպրոց, 1 մանկապարտեզ և 1 բուժկետ: Բնակավայրում գործում են հաստատություններ՝ խանութ 1, հյուրատուն՝ 1, եկեղեցի՝ 2 (գործող՝ 1): Բնակավայրում առկա են վերամշակող 1 և մանրածախ առևտրի 1 ձեռնարկություն: Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 835.07 հա: Զբաղվում են անասնապահությամբ: Բնակչության խմելու ջրի հիմնական աղբյուրը կենտրոնացված ջրամատակարարումն է (24 ժամ): Բնակավայրում չի իրականացվում աղբահանություն: Բնակավայրում չկա գազաֆիկացում:

 

ԲՆԱԿԱՎԱՅՐ Եղեգնուտ

Եղեգնուտ բնակավայրը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան կողմում, Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում: Այն հիմնադրվել է 1856թ.-ին: Հարևան է Վահագնի և Դեբետ բնակավայրերին: Մոտ է երկաթուղուն և Ալավերդի-Վանաձոր մայրուղուն: Եղեգնուտ համայնքը ծովի մակերևույթից բարձր է 1240 մետր: Կլիման միապաղաղ է, ամռանը շոգ չէ, իսկ ձմռանը` առանց սառնամանիքի: Եղեգնուտ բնակավայրը գտնվում է Լոռու մարզկենտրոնից 25 կմ հեռավորության վրա: Փամբակ համայնքից 18 կմ, մայրաքաղաքից 155 կմ հեռավորության վրա: Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 1225 հա: Բնակավայրի բնակչության թվաքանակը՝ 951: Բնակավայրում գործում է 1 խանութ: Բնակավայրի տարածքում առկա են ձեռնարկություններ՝ 3, վերամշակող՝ 2, մանրածախ առևտրի՝ 1: Բնակավայրում գործում է 1 դպրոց, 1 մանկապարեզ և 1 բուժկետ: Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 609.23 հա: Բնակավայրում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Բնակավայրի բնակչության խմելու ջրի հիմնական աղբյուրը՝ կենտրոնացված ջրամատակարարում և ջրամատակարարման սեփական համակարգ, 24 ժամյա գրաֆիկով:

 

 


ԲՆԱԿԱՎԱՅՐ Լեռնաջուր

Լեռնաջուր բնակավայրը գտնվում է Հանրապետության հյուսիսային մասում, ծովի մակերևույթից 1650-1730 մ բարձրության վրա, Սանամ-Սյուրիցան և Փամբակ լեռնաշղթաների միջև, Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհից 10 կմ հեռավորության վրա: Համայնքը համարվում է հնագույն բնակավայր,հիմնադրվել է 18-րդ դարում Թավրիզից եկածներով: Նախկին անվանումը՝ Հալավար:
Գտնվում է Փամբակ համայնքից 32կմ հեռավորության վրա,մարզկենտրոնից՝ 25 կմ, մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա: Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 1185.16 հա: Բնակչությունը կազմում է 157 մարդ:
Տնային տնտեսությունները՝ 90: Բնակավայրում գործում են հաստատություններ՝ մշակույթի տուն՝ 1 (չի գործում), եկեղեցի՝ 1 : Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 472.16 հա: Բնակավայրում զբաղվում են անասնապահությամբ: Բնակչության խմելու ջրի հիմնական աղբյուրը ջրամատակարարման սեփական համակարգն է (24 ժամ): Բնակավայրում չի իրականացվում աղբահանություն: Բնակավայրում չկա գազաֆիկացում:

 

 


ԲՆԱԿԱՎԱՅՐ Լեռնապատ

Լեռնապատ բնակավայրը գտնվում է Լոռվա մարզում, Փամբակի լեռնաշղթայի լանջին, Երևան-Վանաձոր մայրուղուց 2կմ արևմուտք, Վանաձոր-Սպիտակ մայրուղու 8-րդ կմ-ից ձախ՝ 2կմ հեռու: Համայնքի կենտրոնով հոսում է Լեռնաջուր գետը: Բնակավայրը գտնվում է մայրաքաղաքից 105 կմ հեռու, մարզկենտրոնից 15 կմ, Փամբակ համայնքից 22 կմ: Ամենամոտ բնակավայրերը՝ Դարպաս, Սարալ և Լեռնաջուր: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 980-1080 մ բարձրության վրա: Բնակավայրի կլիման ձմռանը մեղմ է, -20 իսկ ամռանը մինչև +30: Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 5231.7 քառ. կմ: Բնակավայրի բնակչությունը կազմում է՝ 1966 մարդ, տնային տնտեսությունները՝ 563: Բնակավայրում առկա են՝ արտադրամաս 2, գործող 1, խանութ 6: Բնակավայրը ունի 1 դպրոց, 1 մանկապարտեզ, 1 բուժկետ, 3 սպորտային հրապարակներ, 2 եկեղեցի: Բնակավայրում կան ձեռնարկություններ՝ 10, հանքարդյունահանող 1, վերամշակող 1, ծառայություններ մատուցող 2, խանութ 6: Բնակավայրի գ/տ նշանակության հողերը կազմում են 295 հա: Բնակավայրի խմելու ջրի հիմնական աղբյուրը՝ կենտրոնացված ջրամատակարարումն է, 24 ժամյա գրաֆիկով: Բնակավայրում իրականացվում է աղբահանություն: Բնակավայրում 226 տնային տնտեսություն ունի կենտրոնացված գազամատակարարում:

 

 

 

 


ԲՆԱԿԱՎԱՅՐ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ

Մարգահովիտ բնակավայրը գտնվում է ՀՀ Լոռու մարզի հյուսիս-արևելյան հատվածում: Գյուղը հիմնադրվել է 10-րդ դարում Պահլավունիների ավատատիրական մեծ իշխան Գրիգոր Համզե Պահլավունու կողմից։ Նշանավոր հայրենասեր գործիչն ունեցել է կրկնակի անուն՝ Գրիգոր և Համզե։ Գյուղը 10-րդ դարում կոչվել է Համզեգյուղ կամ Համզագյուղ, 17-րդ դարում կոչվել է Թագավորանիստ, 18-րդ դարում վերանվանվել Համզաչիման, հետո կոչվել է Բոզիքենդ կամ Բոզգյուղ, ապա նորից վերանվանվել Համզաչիման, իսկ 1978 թ.-ին՝ Մարգահովիտ։ Հարավային կողմում բարձրանում է Փամբակի լեռնաշղթան՝ Թեժ լեռ գագաթով /3101մ/, որի լանջերը ծածկված են սաղարթախիտ անտառներով ու ալպյան արոտավայրերով, այդտեղ են գտնվում «Մարգահովիտ» արգելավայրը և Մրտավարդենու արգելանոցը: Փամբակի լեռնաշղթայի Արխաշանի լեռնանցքով անցնում է Մարգահովիտ Մեղրաձոր Հրազդան ռազմաբանուկ ավտոխճուղին: Բնակավայրի հյուսիսային կողմում ձգվում է Հալաբի լեռնաշղթան՝ Բովաքար գագաթով /3016մ/: Մայրաքաղաքից հեռավորությունը 120 կմ է, մարզկենտրոնից՝ 22 կմ, Փամբակ համայնքից՝ 29 կմ: Մարգահովիտ բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1760մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով: Գյուղում գործունեություն է ծավալում «Մարգահովիտցիների Զորավիգ» հայրենակցական միությունը, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը։ 1986 թ. շահագործման է հանձնվել Մարգահովիտ-Մեղրաձոր երկաթուղային թունելը (8320մ)։ Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 11 627,64 հա: Բնակչության թվաքանակը՝ 3449, տնային տնտեսությունները՝ 1182: Բնակավայրում գործում է 1 դպրոց, 1 մանկապարտեզ և 1 առողջապահական կենտրոն: Բնակավայրում առկա և գործող հաստատությունները՝ արտադրամաս՝ 1, խանութ՝ 12: Բնակավայրում գործող մշակութային, արվեստի, սպորտի, կրոնական և այլ ուսումնական հաստատությունները՝ մշակույթի տուն՝ 1, գրադարան՝ , մարզական դպրոց՝ 1, սպորտային հրապարակ՝ 1, երաժշտական խմբակ՝ 2, թանգարան- 1, ֆուտբոլի մարզադաշտ՝ 2: Կա գործող եկեղեցի:: Բնակավայրում առկա և գործող ձեռնարկությունները՝ վերամշակող՝ 1, ծառայություններ մատուցող՝ 1, մանրածախ առևտուր՝ 12: Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 8333,94 հա: Բնակավայրում զբաղվում են անասնապահությամբ: Բնակավայրի բնակչության խմելու ջրի հիմնական աղբյուրը ջրամատակարարման սեփական համակարգն է: Իրականացվում է կենտրոնական աղբահանություն: Բնակավայրը լիովին գազաֆիկացված է:


ԲՆԱԿԱՎԱՅՐ Քարաբերդ
Քարաբերդ բնակավայրը գտնվում է Փամբակ գետի ստորին հովտում, Վանաձոր-Ալավերդի մայրուղու ձախ կողմում: Փամբակ համայնքից գտնվում է 5 կմ, մարզկենտրոնից՝ 15 կմ, մայրաքաղաքից՝ 140կմ հեռավորության վրա: Համայնքն իր վարչական տարածքով սահմանակից է Ձորագյուղի, Անտառամուտի, Եղեգնուտի, Վահագնաձորի համայնքների վարչական տարածքներին, տարածքի մեջ է մտնում նաև լեռնային զինվորական ուսումնական տեղամասը: Համայնքին մոտ գտնվող երկաթուղային կայարանը Փամբակ կայարանն է: Քարաբերդ համայնքը ծովի մակարդակից գտնվում է 1550-1650մետր բարձրության վրա: Քարաբերդ համայնքի վարչական տարածքը կազմում է 2273.33 հա:
Բնակչությունը կազմում է՝ 60 մարդ, տնային տնտեսությունների քանակը՝ 63: Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1607.53հա.: Բնակավայրում կա եկեղեցի, բնակավայրում գրանցված և գործող ձեռնարկությունները՝ 2, հանքարդյունահանող 2. Բնակավայրում առկա է խոշոր եղջերավոր անասուններ:


ԲՆԱԿԱՎԱՅՐ Վահագնի

Վահագնի բնակավայրը գտնվում է Փամբակ գետի վերին հովտում, Վանաձոր-Ալավերդի մայրուղու ձախ կողմում: Գյուղը հիմնադրվել է 1805թ: Ծովի մակերևույթից բարձր է 1000-1500 մետր: Կլիման միապաղաղ է, ամռանը առավելագույնը +35, իսկ ձմռանը`-19: Վահագնի բնակավայրը գտնվում է Լոռու մարզկենտրոնից 21 կմ հեռեվորության վրա, Փամբակ համայնքից 14 կմ, մայրաքաղաքից 150կմ հեռավորության վրա: Սահմանակից համայնքներն են՝ Ձորագյուղ , Անտառամուտ, Եղեգնուտ և Վահագնաձոր համայնքները: Վահագնի բնակավայրի վարչական տարածքը կազմում է 4500հա: Բնակչության թվաքանակը՝ 1103 մարդ: Համայնքի կենտրոնական մասում գտնվում է 1850թ. կառուցված եկեղեցին, որն այժմ կիսաքանդ վիճակում է: Հայրենական Մեծ պատերազմում զոհված Վահագնեցիների հիշատակին (1973թ.) կառուցված Վահագն վիշապաքաղ հուշարձանը կից թանգարանի հետ եւս ունի վերանորոգման կարիք: Համայնքի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր եւ կիկլոպյան դարաշրջանի ամրոց: Վահագնի բնակավայրում՝ գործում է 5 խանութ: Բնակավայրում կա եկեղեցի, գործում է 1 դպրոց, 1 բուժկետ և 1 մանկապարտեզ: Բնակավայրում գործող ձեռնարկություններ՝ վերամշակող 3, ծառայություններ մատուցող 1, մանրածախ առևտրի 5: Բնակչության գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1250հա.: Բնակավայրն ունի 24 ժամյա կենտրոնացված ջրամատակարում: Բնակավայրում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Բնակավայրում 142 տնային տնտեսություն ունի կենտրոնացված գազամատակարում:


ԲՆԱԿԱՎԱՅՐ Վահագնաձոր

Վահագնաձոր համայնքը գտնվում է Լոռու մարզի հարավ- արևելյան մասում, Փամբակ գետի հովտում: Աշխարհագրական դիրքը լեռնային է: Կլիման բարեխառն է: Վահագնաձոր բնակավայրը գտնվում է Վանաձոր- Ալավերդի Մ-6 միջպետական ճանապարհի վրա, ծովի մակերևույթից 1550մ բարձրության վրա, չորս կողմից շրջափակված է գեղատեսիլ սարերով: Գտնվում է Փամբակ համայնքից 8կմ, մարզկենտրոնից՝ 15կմ, մայրաքաղաքից՝ 115կմ հեռավորության վրա: Վահագնաձորի վարչական տարածքը կազմում է 17.1064հա:
Բնակավայրի բնակչությունը կազմում է 323 մարդ, տնային տնտեսությունները 140: Բնակավայրում գործում է 1դպրոց, 1 մանկապարտեզ և 1 բուժկետ: Բնակավայրում առկա և գործում են արտադրամաս 1, խանութ 2: Սպորտի և այլ հաստատություններ 3, դրանք չեն գործում, առկա է նաև եկեղեցի: Բնակավայրում կա գրանիտի հանք՝ Սիսի Բերդ: Բնակավայրում հանքարդյունահանող, մշակող, շինարարական, առևտրի ու ծառայություններ մատուցող՝ ձեռնարկություններ՝ 1, հանքարդյունահանող՝ 1: Բնակավայրի բնակչության խմելու ջրի հիմնական աղբյուրը՝ կենտրոնացված ջրամատակարարում: Բնակավայրում իրականացվում է կենտրոնացված աղբահանություն: Բնակավայրում 10 տնային տնտեսություն ունի կենտրոնացված գազամատակարարում:


ԲՆԱԿԱՎԱՅՐ Փամբակ

Փամբակ բնակավայրը գտնվում է Լոռվա մարզում, Փամբակ գետի ափին, Գուգարք և Բազում լեռների գոգավորությունում: Փամբակ գյուղը հիմնադրվել է 1894թ. սեպտեմբեր ամսին Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու հարակից շրջակայքում, Փամբակ գետի ձախ հովտում: Գյուղ բնակության են եկել հարեւան Քարաբերդ գյուղից: Քարաբերդից տեղափոխվելու հիմնական պատճառը եղել է երկաթգիծը: Փամբակ համայնքը գտնվում է մայրաքաղաքից 131 կմ, մարզկենտրոնից՝ 7 կմ հեռավորության վրա: Սահմանակից բնակավայրերն են Վահագնաձոր, Գուգարք և Քարաբերդ: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1220 մ բարձրության վրա` հյուսիսից պարուրված է Բազումի լեռնաշղթայով, հարավ-արևելքով՝ Գուգարքի լեռնաշղթայով: Բնակավայրի վարչական տարածքը կազմում է 2021.48 հա: Բնակչությունը 365 մարդ, տնային տնտեսությունները 84: Բնակավայրում գործող հաստատւթյուններն են՝ արտադրամաս 3, խանութ 2, հյուրանոց 1: Բնակավայրում գործում է 1 դպրոց և 1 բուժկետ: Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 272.54հա: Ոռոգման համակարգը՝ մեխանիկական եղանակով: Բնակավայրում զբաղվում են անասնապահությամբ: Բնակավայրը ապահովված է 24 ժամյա կենտրոնոցված ջրամատակարարումով, իրականացվում է կենտրոնացված աղբահանություն: Բնակավայրի 48 տնային տնտեսություն ունի կենտրոնացված գազամատակարարում:

 

 

Հասցեն՝ գ.Փամբակ, 2041

հեռ՝ (+374 99) 06-93-03

էլ.հասցեն՝pambak.lori@mta.gov.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27