Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  Հարգելի քաղաքացի

Այս բաժնում տեղադրվում են ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմում առկա թափուր եւ ժամանակավոր թափուր, ինչպես նաեւ ՀՀ Լոռու մարզի համայնքների աշխատակազմերում առկա համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների վերաբերյալ հայտարարությունները:

Թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անդյունքների վերաբերյալ կարող եք տեղեկանալ նույն բաժնի «Մրցույթների արդունքներ» ենթաբաժնից:

 

ՀՀ Լոռու մարզպետարանը (այսուհետ՝ Մարզպետարան) հայտարարում է Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ կրտսեր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջին կարգի մասնագետ

1. Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 65-4.1-33)
Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական գույքի մասնավորեցման, պետական կամ պետական մասնակցությամբ ընկերությունների լուծարման կամ վերակազմակերպման գործընթացի հետ կապված աշխատանքներին: Իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները: Մասնակցում է տվյալ տարվա պետական բյուջեից Մարզպետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների անվանացանկերի կազմմանը: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* առնվազն միջնակարգ կրթություն,
* սույն պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը` բնօրինակի հետ,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագիր և անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 13.09.2017թ.:
ՀՀ քաղաքացիները Լոռու մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ (ք. Վանաձոր,Հայքի հրապարակ, հեռ. (0322) 2-10-24):

 

Հայտարարված է` 07.09.2017

Վերջին ժամկետը` 13.09.2017

Պատասխանատու անձ` Նարեկ Սարգսյան
Հասցե` ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, Լոռու մարզպետարանի աշխատակազմ
Հեռ.` (0322) 2-10-24
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-17 17:31:11