Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր

  

ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ԱԽԹԱԼԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1.Ախթալայի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ ( ծածկագիր` 3.1-2 ): 2. Ախթալայի քաղաքապետարանի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ (ծածկագիր 3.2-1)։ 3.Ախթալայի քաղաքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-1)

           1. Ախթալայի  քաղաքապետարանի          աշխատակազմի       առաջատար      մասնագետ ( ծածկագիր`  3.1-2 ):

        Առաջատար   մասնագետը   քարտուղարի   հանձնարարությամբ`

        -իր    լիազորությունների    սահմաններում,    անհրաժեշտության       դեպքում,    նախապատրաստում    և    աշխատակազմի քարտուղարին  ներկայացնում  է  իր  աշխատանքային  ծրագրերը, ինչպես  նաև  առաջարկություններ,       տեղեկանքներ, հաշվետվություններ,  միջնորդագրեր,  զեկուցագրեր  և  այլ  գրություններ.

- իրականացնում  է  համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը, կազմում  և համայնքի   ղեկավարին  է  ներկայացնում համայնքի հողերի հաշվեկշռի նախագիծը.

       - իրականացնում  է  համայնքի  վարչական  սահմաններում  գտնվող  հողամասերի  ընթացիկ  հաշվառումը, կազմում  և համայնքի  ղեկավարին  է  ներկայացնում համայնքի գլխավոր հատակագծի ,հողերի  գոտիավորման և օգտագործման սխեմաների նախագծերը.

         - վերահսկում  է  համայնքի  վարչական  սահմաններում  գտնվող  հողերի նպատակային  օգտագործումը  և    

       հողօգտագործողների  կողմից  հողային  օրենսդրության  պահանջների  պահպանումը.

        - կատարում  է  քարտուղարի  հանձնարարությունները`  ժամանակին  և  պատշաճ  որակով.

       - իրականացնում  է  սույն  պաշտոնի  անձնագրով  սահմանված  այլ  լիազորություններ:

       Առաջատար    մասնագետը  ունի  այլ  իրավունքներ  ու  պարտականություններ`  համաձայն  պաշտոնի      անձնագրի:

       Առաջատար    մասնագետի  թափուր  պաշտոնն  զբաղեցնելու  համար  պահանջվում  է  ունենալ`

        ա) առնվազն  միջնակարգ  կրթություն`  առանց  աշխատանքային  ստաժի,

        բ) ՀՀ Սահմանադրության,ՀՀ հողային օրենսգրքի,<<Համայնքային ծառայության մասին>>,<<<Տեղական ինքնակառավարման մասին>>,<<Քաղաքաշինության մասին>>,<<Գույքահարկի մասին>>,<<Հողի հարկի մասին>>,<<Տեղական տուրքերի և   վճարների  մասին>>,     <<Գույքի    նկատմամաբ       իրավունքի  պետական   գրանցման    մասին>>        Հայաստանի Հանրապետության  օրենքների,աշխատակազմի կանոնադրության և իր  լիազորությունների  հետ  կապված այլ  իրավական     ակտերի    անհրաժեշտ     իմացություն,

գ) տրամաբանելու, տարբեր  իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն,

       դ) համակարգչով  և  ժամանակակից  այլ  տեխնիկական  միջոցներով  աշխատելու  ունակություն:

        Մրցույթին  մասնակցելու  համար  դիմողները  պետք  է  ներկայացնեն  հետևյալ  փաստաթղթերը.

        ա) գրավոր  դիմում / տրվում  է  հանձնաժողովի  անունով/,

        բ)  համայնքային  ծառայության  տվյալ  պաշտոնի  անձնագրով  այդ  պաշտոնն  զբաղեցնելու  համար  քաղաքացու մասնագիտական  գիտելիքների  և  աշխատանքային  ունակությունների  տիրապետմանը  ներկայացվող  պահանջներիբավարարումը  հավաստող  փաստաթղթերի`  դիպլոմի (ների),  վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս  բացակայության  դեպքում  անհրաժեշտ  է  ներկայացնել  տեղեկանք  համապատասխան  մարմնից) պատճենները`  բնօրինակների  հետ  միասին,

       գ)հայտարարություն  այն  մասին,  որ  ինքը  չի  տառապում  Հայաստանի  Հանրապետության  կառավարության 

        2011թ.  դեկտեմբերի  15-ի  1801-Ն  որոշմամբ  հաստատված  ցանկում  ընդգրկված  հիվանդություններից  որևէ  մեկով.

դ)  հայտարարություն  այն  մասին,  որ  ինքը  դատական  կարգով  չի  ճանաչվել  անգործունակ  կամ  սահմանափակգործունակ.

        ե) <<Համայնքային  ծառայության  մասին>>  ՀՀ  օրենքի  12-րդ  հոդվածի  <<ե>>  կետի  պահանջը  բավարարելու    նպատակով արական  սեռի  անձինք  ներկայացնում  են  նաև  զինգրքույկի  կամ  դրան  փոխարինող  ժամանակավոր  զորակոչային տեղամասին  կցագրման  վկայականի  պատճենները  կամ  համապատասխան  տեղեկանք,

Հայտարարված է` 16.04.2015

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր,Lոռու մարզպետարան,1-ին հարկ 104 սենյակ
Հեռ.` (+374)32240927
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-05 17:45:28