Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Ներքին աուդիտի բաժին

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ` Լեւոն Հովիկի Բերոյան

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+374322)43447   էլ. փոստ

Բաժնի գործառույթներն են՝

Բաժինն իր խնդիրներին համապատասխան և վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է հետևյալ գործառույթները.
1) կազմակերպում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների ներքին աուդիտի աշխատանքները.
2) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի կանոնակարգերին, և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
3) պատրաստում և Մարզպետին ներկայացնում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը.
4) կազմում և Մարզպետին ներկայացնում է ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
5) հաշվետվություններ է ներկայացնում Մարզպետին աուդիտի արդյունքների և արձանագրված խնդիրների, մարզպետարանի և ենթակա կազմակերպությունների գործունեությունը բարելավելու նպատակով ձեռնարկված գործողությունների, ներքին աուդիտի տարեկան գործունեության ծրագրերի իրականացման վերաբերյալ.
6) Բաժինն իրականացնում է Մարզպետարանի գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում.
7) Մարզպետի հանձնարարությամբ կասկածելի, ոչ ստանդարտ, ոչ նորմալ, սխալ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքների իրականացում.
8) խորհրդատվական առաջադրանքներն իրականացնելիս առաջարկությունների և խորհուրդների տրամադրում խորհրդատվության արդյունքների սպառող միավորին.
9) Մարզպետարանի ֆինանսական տեղեկատվության հուսալիության, ակտիվների առկայության և ապահովության ստուգում.
10) ֆինանսական և գործառնական տեղեկատվության հուսալիության, հավաստիության և ամբողջականության գնահատում.
11) ֆինանսական և հաշվապահական գործառնությունների օգտավետության ու արդյունավետության գնահատում.
12) Հայաստանի Հանրապետության օրենքներով, Մարզպետարանի իրավական ակտերով, ներքին աուդիտի իրականացման ստանդարտներով սահմանված, ինչպես նաև Մարզպետի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում:

 

Կանոնադրություն  եւ  որոշումը                                                     Վերադարձ
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 12:22:17