Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Արշակ Վաչագանի Հովսեփյան

Արշակ Վաչագանի Հովսեփյան

ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (374)32240443

Կենսագրություն

 

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 11-ին, ՀՀ ԼՄ գ. Դսեղում, ինժեների ընտանիքում:

1986- 1996թթ. սովորել է Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցում:

1996-2001թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսահաշվային ֆակուլտետի “Ֆինանսներ և վարկ” բաժինը,ունի բակալավրի կոչում:

2001-2003թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում,ունի ավագ սերժանտի զինվորական կոչում:

2005թ.ընդունվել է “Իմէքս-Գրուպ”ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի մենեջեր:

2008-2012թթ. -ին  աշխատել է Երևան քաղաքի "Իդեալ " խանութ-սրահների տարբեր մասնաճյուղերում՝ որպես խանութ սրահի տնօրեն:

2012թ.հունվարից-2018թթ. հոկտեմբերին տեղափոխվել է աշխատանքի“Իմէքս-Գրուպ”ՍՊԸ “Իդեալ-Վանաձոր” խանութսրահի տնօրեն:

2018թ. հոկտեմբերի 16-ի թիվ 1362-Ա որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ:

 

“Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Գործառույթներ / իրավասություններ

 

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:
Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ

ՀՀ Լոռու մարզպետի 2018թ. հոկտեմբերի 30-ի թիվ 318-Ա որոշման համաձայն (Հավելված 1-ի) համակարգում է հետեւյալ բնագավառները

1) Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն,

2) Սոցիալական ապահովություն,

3) Զարգացման ծրագրեր, զբոսաշրջություն և վերլուծություն,

4) Վանաձոր քաղաքի և Սպիտակի տարածաշրջանի բյուջետային գործունեության համակարգում, այդ թվում՝ տեղական եկամուտներ, հարկեր:

Նույն որոշման հավելված 2-ի մարզպետի տեղակալների կողմից իրականացվող

ընդհանուր բնույթի գործառույթներ

 

 


1. Համակարգում են մարզպետարանի աշխատանքները մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրենց հանձնարարված բնագավառներում:
2. Իրենց լիազորությունների սահմաններում համակարգում են մարզպետին վերապահված բնագավառների քաղաքականության ապահովումը մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների միջոցով, տալիս են ցուցումներ եւ հանձնարարականներ:
3. Վերահսկում են տրված հանձնարարականների կատարումը:
4. Կազմակերպում են նախնական քննարկումներ մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի վերաբերյալ:
5. Իրականացնում են աշխատանքներ մարզպետի հանձնարարականների մասնագիտական ուսումնասիրությունների ու վերլուծությունների ուղղությամբ, ներկայացնում են համապատասխան տեղեկանքներ: 
6. Պարբերաբար մարզպետին են ներկայացնում տեղեկատվություն՝ իրենց ամրագրված բնագավառներում տիրող վիճակի մասին:
7. Իրենց ամրագրված բնագավառներում իրականացնում են մարզպետի կարգադրությունների եւ որոշումների կատարման վերահսկողություն:
8,Մարզպետի հանձնարարությամբ իրականացնում են այլ գործառույթներ:
 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-16 17:51:55