Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Սերգեյ Արտուշի Սարուխանյան

Սերգեյ Արտուշի Սարուխանյան

ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (374322)43533

Կենսագրություն

 

Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքում:

 

1998-2008 թթ. սովորել է Վանաձորի Ա.Ս.Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:

2008.-2012 թ.թ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում (բակալավրի աստիճան):

2012-2015 թ.թ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում (մագիստրոսի աստիճան):

Անցել է վերապատրաստման կուրսեր. 2016 թ. վերապատրաստվել է Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում (ՌԴ):

2017 թ. վերապատրաստվել է Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտում:

2018թ. վերապատրաստվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Մասնակցել է նաև մի շարք կրթական ծրագրերի, կոնֆերանսների և սեմինարների:

2014թ. դեկտեմբերի 1-13 աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Կովկասի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

2014թ. դեկտեմբերի 14-ից 2018թ. հունիսի 26-ն աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության առաջին կարգի մասնագետ:

ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 27-ի որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ:

Գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսական պարգևների և շնորհակալագրերի:

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:
Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:


.
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ 

ՀՀ Լոռու մարզպետի 2018թ. հոկտեմբերի 30-ի թիվ 318-Ա որոշման համաձայն (Հավելված 1-ի) համակարգում է հետեւյալ բնագավառները

1) Տեղական ինքնակառավարում և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգում,

2) Գյուղատնտեսություն և բնապահպանություն,

 

3) Գուգարքի և Թումանյանի տարածաշրջանների բյուջետային գործունեության համակարգում, այդ թվում՝ տեղական եկամուտներ, հարկեր:

Նույն որոշման հավելված 2-ի  մարզպետի տեղակալների կողմից իրականացվող

ընդհանուր բնույթի գործառույթներ

1. Համակարգում են մարզպետարանի աշխատանքները մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրենց հանձնարարված բնագավառներում:
2. Իրենց լիազորությունների սահմաններում համակարգում են մարզպետին վերապահված բնագավառների քաղաքականության ապահովումը մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների միջոցով, տալիս են ցուցումներ եւ հանձնարարականներ:
3. Վերահսկում են տրված հանձնարարականների կատարումը:
4. Կազմակերպում են նախնական քննարկումներ մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի վերաբերյալ:
5. Իրականացնում են աշխատանքներ մարզպետի հանձնարարականների մասնագիտական ուսումնասիրությունների ու վերլուծությունների ուղղությամբ, ներկայացնում են համապատասխան տեղեկանքներ:
6. Պարբերաբար մարզպետին են ներկայացնում տեղեկատվություն՝ իրենց ամրագրված բնագավառներում տիրող վիճակի մասին:
7. Իրենց ամրագրված բնագավառներում իրականացնում են մարզպետի կարգադրությունների եւ որոշումների կատարման վերահսկողություն:
8,Մարզպետի հանձնարարությամբ իրականացնում են այլ գործառույթներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-16 17:51:55