Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Աշոտ Վրույրի Մանուկյան

Աշոտ Վրույրի Մանուկյան

Մարզպետի խորհրդական

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-28-77

Կենսագրություն

Ծնվել է 1951թ.փետրվարի 23-ին ՀՀ Փամբակ գյուղում: 1958թ. ընդունվել եւ 1968 թ. ավարտել է Վանաձորի  Ա.Գրիբոյեդովի անվան  թիվ 11 միջնակարգ դպրոցը: 1968-73թ.թ. սովորել եւ ավարտել է ԵրՊի Կիրովականի մասնաճյուղը ,,Արդյունաբերական եվ քաղաքացիական շինարարություն,,  մասնագիտությամբ եւ ստացել ինժեներ-շինարարի որակավորում:

            1973թ. աշխատանքի է անցել  ,,Կիրշինտրեստի,, թիվ 1 շինվարչությունում որպես տասնապետ:

            1974թ. զորակոչվել է Սովետական բանակ:

            1975թ. բանակից վերադառնալուց հետո աշխատել է Կիրշինտրեստի թիվ 7 ՇՎՎ-ում որպես աշխղեկ:

1978թ. նշանակվել է նույն շինվերանորոգման վարչության գլխավոր ինժեներ:

1987թ. նշանակվել է նույն վարչության պետ:

1993թ.նշանակվել է ,,Հասարակական  եւ դպրոցական սննդի,, կոմբիատի տնօրեն:

             1996թ. նշանակվել է ,,Լոռառսպաս,, ՊՁ-ի գլխավոր տնօրենի տեղակալ՝ շինարարության գծով:

            1997թ. ընդունվել է աշխատանքի Լոռու մարզպետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնում որպես պետ:

1998թ. բաժինը վերանվանվել է քաղաքաշինության վարչության, 2001թ. վերանվանվել է քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության վարչության,որտեղ էլ աշխատել է որպես վարչության պետ:

            ՀՀ վարչապետի 28.11.2002թ. թիվ 714-Ա որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար:

            ՀՀ վարչապետի 23.02.2016թ. թիվ 101-Ա որոշմամբ՝ ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2 կետով եվ 33 հոդվածի 1-ի կետի ,,ժգ,, ենթակետով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

            ՀՀ Լոռու մարզպետի 28.04.2016թ. թիվ 121-Ա որոշմամբ նշանակվել է մարզպետի խորհրդական:

           

 

Գործառույթներ / իրավասություններ

 

Մարզպետի խորհրդականը իրականացնում է
1) Լոռու մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տնտեսական և մշակութային համագործակցային հարաբերությունների համակարգում,
2) Մարզպետի այլ հանձնարարականների կատարում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 17:48:20