Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Հովհաննես Ազիզբեկի Թադեւոսյան

Հովհաննես Ազիզբեկի Թադեւոսյան

ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+374)32243533

Կենսագրություն

Ծնվել է 1969թ. նոյեմբերի 16-ին, Կիրովական քաղաքում:

1976-1986 թթ. սովորել է Կիրովականի Վ. Տերյանի անվան N 5 միջնակարգ դպրոցում:

1986-1992թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը, ստացել ինժեներ-մեխանիկի որակավորում:

1988-1989թթ. ծառայել է Խորհրդային Բանակում:

1991-1991թթ. աշխատել է «Ուկրշին» ֆիրմայի թիվ 3 ՇՄՎ-ում որպես բանվոր:

1993-1997թթ. աշխատել է ՀՀ արդյունաբերության նախարարության «Հայարդշին» տրեստի Վանաձորի թիվ 2 դուստր ձեռնարկությունում, սկզբում որպես մատակարարման բաժնի ինժեներ, ապա մատակարարման բաժնի պետ, վերջում՝ ձեռնակության փոխտնօրեն:

1997-1998թթ. աշխատել է Վանաձորի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան կրթահամալիրում որպես ուսուցիչ:

1998-2008թթ. ընդունվել է աշխատանքի ՀՀ Լոռու մարզպետարանում, սկզբում մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, ապա մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ, 2005թ.-ից՝ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի տեղակալ, 2007թ-ից նույն վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական է:

2008 թվականին ընտրվել է «Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի (03.03.2011թ-ից «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ) տնօրենի պաշտոնում:

2007-2013թթ. համատեղության կարգով աշխատել է ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում որպես դասախոս:

Փորձի փոխանակման նպատակով եւ ուսումնական այցերով եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Չեխիայի Հանրապետության, Դանիայի Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ուսումնական եւ պետական կառավարման հաստատություններում:

2016թ-ի ապրիլի 19-ի ՀՀ Վարչապետի թիվ 317-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։

2003 եւ 2005 թվականներին արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրերի: 2015 թվականին պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պատվոգրով:

Մի քանի գիտական հոդվածների եւ մեթոդական ձեռնարների հեղինակ է:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է: 

Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:
Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ

Մարզպետի տեղակալը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: 

«ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Լոռու մարզպետի 2016թ. մայիսի 6-ի թիվ 132-Ա որոշման համաձայն (Հավելված 1-ի) համակարգում է հետեւյալ բնագավառները

1) Գյուղատնտեսություն և բնապահպանություն,
2) Զարգացման ծրագրեր և վերլուծություն,
3) Վանաձոր քաղաքի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջանների համայնքների բյուջետային գործունեության համակարգում, այդ թվում՝ տեղական եկամուտներ, հարկեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 12:22:17