Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Տիգրան Սլավիկի Բադոյան

Տիգրան Սլավիկի Բադոյան

ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(+ 374 322) 4-61-92, ֆաքս` (+ 374 322) 2-28-77 (+ 374 322) 2-28-77

Կենսագրություն

Ծնվել է 16.09.84թ. ք. Կիրովականում, մանկավարժի ընտանիքում:

2001թ.-ին գերազանցությամբ ավարտել է Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոցը:
2001-2005թթ ընդունվել եւ գերազանցությամբ ավարտել է ք. Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման ֆակուլտետը` «Կառավարում» մասնագիտությամբ:
2002-2005թթ. եղել է «Մխիթար Գոշ» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:
2005-2007թթ ընդունվել եւ ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան` «Կառավարում» մասնագիտությամբ:

2005թ.-ից «Մխիթար Գոշ» համալսարանի տնտեսագիտության, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայաի ամբիոնի դասախոս է:
2005-2006թթ. աշխատել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի «Լոռի» մասնաճյուղում, որպես հաշվապահ, նույն բանկի «Տաշիր» մասնաճուղում` դրամարկղի վարիչ, 18.04.06թ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 1274Ա որոշմամբ ստացել է բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի անդամի եւ մասնաճյուղի գլխավոր հաշվապահ աշխատելու վկայական:
2011թ.-ից ՎՊՄԻ տնտեսագիտության տեսության ամբիոնի դասախոս:

2003-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է: 2003-2007թթ. եղել է ՀՀԿ Գուգարքի երիտասարդական խորհրդի նախագահ, 2007թ.-2014թ.  եղել է ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահ :

2010 թ.-ին ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում գործող գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Տնտեսական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

2007 -2012թթ  Լոռու մարզպետի օգնականն էր:

2012թ դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետի թիվ 1195Ա որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ:

Գիտական 11 հոդվածների եւ մեկ աշխատության հեղինակ է :
2010 թվականին ՀՀԿ Նախագահի կողմից պարգեւատրվել է պատվոգրով եւ շնորհակալագրով:
2010թ. «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի կողմից պարգեւատրվել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով:

Զինապարտ է, շարքային:

Ամուսնացած է , ունի երկու որդի:
 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:
Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ

Մարզպետի տեղակալը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 «ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Լոռու մարզպետի 2016թ. մայիսի 6-ի թիվ  132-Ա որոշման համաձայն (Հավելված 1-ի) համակարգում է հետեւյալ բնագավառները

1) Մշակույթ և սպորտ,
2) Երիտասարդության հետ կապված հարցերի համակարգում,
3) Քաղաքացիների ընդունելության կազմակերպում,
4) Մարզպետի այցերի կազմակերպում,
5) Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների համայնքների բյուջետային գործունեության համակարգում, այդ թվում՝ տեղական եկամուտներ, հարկեր:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-19 17:48:20