Լոռու մարզպետի աշխատակազմ
    <description>Լոռու մարզպետի աշխատակազմ</description>
      <description><![CDATA[ Վանաձորի բանակի փողոցը գտնվում է անբարեկարգ վիճակում։ Ծրագիրը նախագծման փուլում է։ Ճանապարհի երկարությունն 900 մետր է, հիմնանորոգման մոտարկված արժեքը` 340 մլն դրամ։ 
Նախատեսվում է իրականացնել լայնածավալ աշխատանքներ՝ ասֆալտապատում, մայթերի բարեկարգում, ջրահեռացման համակարգի կառուցում, ճանապարհային գծանշման աշխատանքներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Վանաձորի Տարոն-4 թաղամասում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքային խոշոր ծրագիր․ ավելի քան 4 մլն դոլար կամ շուրջ 1.7 միլիարդ դրամ ներդրում է ուղղվելու թվով 12 փողոցի հիմնանորոգման համար։
Ծրագրի շրջանակում արդեն պատրաստ է կենտրոնական փողոցի նախագիծը, որի երկարությունը կազմում է 1.8 կմ, արժեքը՝ մոտ 700 մլն դրամ։ Բացի այդ, ևս 11 փողոց ... ]]></description>
      <description><![CDATA[ Ապրիլի 11-ին Վանաձորում շրջայցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հանդիպման եկած քաղաքացիներին Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ավագանու նիստում հաստատված ծրագրերը։ 
Նշվել է, որ ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 13 միլիարդ դրամ կամ շուրջ 35 մլն ԱՄՆ դոլար։ 
Նախատեսված է՝ 
•	42 փողոցի հիմնանորոգում, 
•	45 նոր ... ]]></description>
      <description><![CDATA[ Լոռու մարզպետի աշխատակազմում անցկացվել է 2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2027 թվականի պետական բյուջեի նախագծի հանրային քննարկում։
Քննարկմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 
Քննարկման ընթացքում մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Մերի Դալլաքյանը ներկայացրել է աշխատակազմի կողմից մշակված ծրագրերն ու բյուջետային հայտերը, ինչպես նաև դրանց հիմքում դրված հաշվարկներն ու ... ]]></description>
      <description><![CDATA[ Ճանապարհի վերականգնվող՝ մոտ 1 կիլոմետր երկարությամբ հատվածը գտնվում է նախագծման փուլում:
Նախնական հաշվարկներով՝ ծրագրի իրականացման արժեքը կկազմի շուրջ 300 միլիոն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում  ]]></description>
      <description><![CDATA[ Կառավարությունը շարունակում է մարզկենտրոնում իրականացնել լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր։ Այս նպատակով 330 մլն դրամ է հատկացվել՝ 1.5 կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման համար։
Աշխատանքների շրջանակում իրականացվել է երկշերտ ասֆալտապատում, մայթերի սալարկում, ջրահեռացման համակարգի կառուցում, գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։
Օրերս Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեղում ուսումնասիրել է արդեն ավարտված աշխատանքները և գնահատել դրանց որակը։
Մանրամասները՝ ... ]]></description>
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի (ՀԲ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման» (ՋՈԾԲ) ծրագիրը, որը մեկնարկել է ս/թ մարտ ամսին։ Ծրագրի զարգացման նպատակն է ապահովել արդյունավետ, ֆինանսապես կայուն ոռոգման ու գյուղական բնակավայրերում ջրամատակարարաման և ջրահեռացման (ՋՋ) ծառայությունների բարելավումն ու ... ]]></description>
      <description><![CDATA[ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն ապրիլի 8-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
Անցկացվել է արդյունավետ աշխատանքային քննարկում, որի շրջանակում կողմերն անդրադարձել են համագործակցության ընթացիկ ծրագրերին և փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։
      <description><![CDATA[ Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում արդեն հիմնանորոգվել է շուրջ 4.1 կմ ճանապարհահատված, ևս 4.5 կմ հատվածում աշխատանքներն ընթացքի մեջ են։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեղում դիտարկել է իրականացվող աշխատանքները, ծանոթացել շինարարական գործընթացին, պատասխանատուների հետ քննարկել ծրագրի արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր։
Մանրամասները՝ տեսանյութում
      <description><![CDATA[ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Տաշիր համայնք կատարած այցի շրջանակում, Կանանց մեկամսյակի կապակցությամբ, անակնկալ շնորհավորել է կոմունալ ծառայության չորս կին աշխատակիցներին՝ արժևորելով նրանց ամենօրյա, պատասխանատու և կարևոր աշխատանքը համայնքի բարեկարգման գործում։
Մարզպետը նրանց պարգևատրել է շնորհակալագրերով՝ համայնքում կատարած բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար։
Մանրամասներ՝ տեսանյութում
      <description><![CDATA[ Տաշիրում ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ թվով 10 փողոցում ընդլայնվել է լուսավորության համակարգը՝ 4.4 կմ երկարությամբ։ Ներդրվել է 25 մլն դրամ․ փոխվել են հենասյուները, տեղադրվել է լուսադիոդային լուսավորության համակարգ։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շրջել է լուսավորված փողոցներով, դիտարկել կատարված աշխատանքները, գնահատել լուսավորության նոր համակարգի արդյունավետությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
      <description><![CDATA[ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի նախաձեռնությամբ Վանաձորի բնակիչներին ներկայացվել է քաղաքի խորհրդանիշ համարվող քաղաքային լճի արդիականացման նախնական թվային վիդեոպատկերը։
Նախագծի համաձայն՝ լիճը կունենա ժամանակակից և գրավիչ տեսք՝ ներառելով լուսաձայնային շատրվաններ, հարմարավետ ճեմուղիներ, ինչպես նաև Վանաձոր գետի կասկադաձև հոսք։
Նշենք, որ մարզպետի և տնտեսվարողի միջև կայացած քննարկումների արդյունքում վերջինս, հանուն մարզկենտրոնի զարգացման, ինքնակամ լուծել ... ]]></description>
      <description><![CDATA[ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի ապրիլի 1-ից, բարձրացվել են կենսաթոշակները, ինչպես նաև ծերության և հաշմանդամության նպաստները՝ 10․000 դրամով։
Միաժամանակ, հետվճարի համակարգի ներդրման շնորհիվ շահառուները հնարավորություն ունեն ստանալու հավելյալ մինչև 10․000 դրամ՝ անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում։
Ծրագրի արդյունքում Լոռու մարզի 54․710 բնակիչ արդեն իսկ կօգտվի այս հնարավորությունից։
Մանրամասները՝ տեսանյութում
Վանաձորի լիճը, որը քաղաքի խորհրդանիշներից է, վերադարձվում է համայնքի տնօրինմանը: 
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ քննարկումների արդյունքում վարձակալն ինքնակամ հրաժարվել է լճի վարձակալական պայմանագրից՝ այն վերադարձնելով համայնքին։
«Շնորհակալություն եմ հայտնում վարձակալին պայմանագրի լուծման և մեզ լճի հիմնանորոգման խոշոր` 550 մլն դրամ մոտարկված արժեքով ծրագիր սկսելու հնարավորություն տալու համար»,- նշել է մարզի ... ]]></description>
      <description><![CDATA[ 2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) և Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում՝ 2026 թվականի ապրիլի 9-ին, ժամը 15:00-ին, Լոռու մարզպետի աշխատակազմի դահլիճում կանցկացվի հանրային քննարկում։
Քննարկման ընթացքում կներկայացվեն Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից կազմված 2027–2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծերը, 2027 թվականի պետական բյուջեի ֆինանսավորման հայտերը, ինչպես ... ]]></description>
      <description><![CDATA[ Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրում ընթանում են ժամանակակից կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ 
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Տաշիր այցի շրջանակում հետևել է Միխայելովկայում կառուցվող կրթահամալիրի շինարարության ընթացքին։
«Տասնամյակներ շարունակ մեր երեխաները դպրոց են հաճախել քարուքանդ պայմաններում։ Ինձնից աջ գյուղի գործող՝ սարսափ ֆիլմ հիշեցնող դպրոցն է, ինձնից ձախ՝ կառուցվող ժամանակակից կրթահամալիրը՝ 1 մլրդ ... ]]></description>
      <description><![CDATA[ Դատախազական ներգործության արդյունքում պետությանն է վերադարձվել Լոռու մարզի ամենախոշոր մարզական կառույցը՝ Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան սպորտի պալատը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ գործընթացում ցուցաբերած հետևողական աշխատանքի համար։
Մարզպետն օրերս ԿԳՄՍ նախարարի հետ այցելել է սպորտի ... ]]></description>
Առատ տեղումներով պայմանավորված գետերի հնարավոր վարարումներին նախապատրաստվելու նպատակով Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի գլխավորությամբ անցկացվել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ լիազոր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։
«Յուրաքանչյուր գերատեսչություն պետք է բարդ իրավիճակում հստակ իր անելիքը իմանա։ Այս պահի դրությամբ լուրջ վտանգ չենք սպասում, սակայն մեր նախապատրաստական, տնային աշխատանքը պետք է լիարժեք կատարենք»,֊ նշել է մարզի ... ]]></description>
Առատ տեղումների հետևանքով Դեբեդ գետում արձանագրվել է ջրի մակարդակի զգալի բարձրացում։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեղում դիտարկել է եղանակային պայմանների հետևանքով առաջացած իրավիճակը։
Մարզպետը քաղաքացիներին կոչ է արել պահպանել անվտանգ հեռավորություն առափնյա հատվածներից։ Այգիներ և անասնագոմեր ունեցող քաղաքացիներին հորդորել է առաջիկա երկու օրերի ընթացքում դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները գետի մերձակա տարածքում, պահպանել զգոնություն ... ]]></description>
      <description><![CDATA[ Վանաձորի Տանձուտ գետի հունը մաքրվում է։ Աշխատանքներն իրականացվում են ծանր տեխնիկայի ներգրավմամբ, ծրագրի համար ներդրվել է մոտ 300 մլն դրամ։ 
Տանձուտ գետի հունը վերջին անգամ մաքրվել էր մոտ 40 տարի առաջ։ Այս փուլում մաքրվել է մոտ 5 կմ երկարությամբ հատված։ 
Կատարվող աշխատանքները լուծում են ոչ միայն սանիտարական խնդիրներ, այլև ունեն ... ]]></description>
Կանանց միամսյակի շրջանակում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Սպիտակ համայնք՝ շնորհավորելու կոմունալ ծառայության կին աշխատակիցներին։
«Կանանց միամսյակ է, և կոմունալ ծառայության աշխատակիցները, մեր մայրերն ու քույրերը, անկախ եղանակային պայմաններից, ցրտից, արևից կամ անձրևից` ինչպես այսօր, կատարում են իրենց աշխատանքը, որպեսզի մենք արթնանանք մաքուր, կոկիկ քաղաքներում և գյուղերում»,- նշել է մարզի ... ]]></description>
      <description><![CDATA[ Կառավարությունն աղետի գոտում հերթական տուժած ընտանիքի բնակարանային խնդիրն է լուծել։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն օրերս ընտանիքին է հանձնել բնակարանի ձեռքբերման համար նախատեսված փոխհատուցման փաստաթղթերը։
«Դժվար է պատկերացնել, որ ամբողջ կյանքում ստեղծածդ՝ տունդ, կարող ես մի քանի ժամում կորցնել ջրհեղեղի հետևանքով։ Տուժած քաղաքացիների համար դժվար էր նաև պատկերացնել, որ ընդամենը մի քանի ... ]]></description>
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն անակնկալ այցելել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, անվանի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանին և նրան պարգևատրել շնորհակալագրով։
Վազգեն Բադալյանը Վանաձորում շարունակում է մարզչական գործունեությունը՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով ապագա չեմպիոններին։
Մանրամասները՝ տեսանյութում
      <description><![CDATA[ ՀՀ կառավարությունը մարտի 26-ի նիստում 625.4 միլիոն դրամ է հատկացրել Լոռու մարզում նախատեսված 3 ծրագրի ֆինանսավորման նպատակով:
Նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Այդ ծրագրերն են՝
•	Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի քանդված հենապատերի կառուցման, ճանապարհի ասֆալտապատման, կապիտալ վերանորոգման, մայթերի կառուցման և վերականգնման, ճանապարհի կահավորման, գծանշումների իրականացման, ճանապարհային նշանների և ճաղաշարերի տեղադրման աշխատանքների իրականացում,
•	Ստեփանավան ... ]]></description>
Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Տաշիր համայնքում ֆուտբոլի խաղադաշտի և մարզահրապարակի կառուցման, ինչպես նաև Հավերժության պուրակի հիմնանորոգման նպատակով ներդրվում է 90 մլն դրամ։
Մարզի ղեկավարը տեղում ծանոթացել է կատարվող աշխատանքներին, տրվել են հանձնարարականներ՝ շինարարության որակի ապահովման, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսնյութում
      <description><![CDATA[ Վանաձորի Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում ավարտվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի մարզային փուլը:
Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։
Ավելի քան 65 դպրոցական թիմերի պայքարում լավագույնն են ճանաչվել
•	5-6-րդ դասարանների խմբում` Տաշիրի Լեռնահովիտի ... ]]></description>
      <description><![CDATA[ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն աշխատակազմին է ներկայացրել ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, սպորտի վարպետ Ստեփան Սարգսյանին՝ որպես մարզպետի խորհրդական՝ սպորտի գծով։
Ստեփան Սարգսյանը համակարգելու է մարզում սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները։
Մանրամասները՝ տեսանյութում
      <description><![CDATA[ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցը՝ շուրջ 1.5 կմ երկարությամբ, ամբողջությամբ հիմնանորոգվել է պետական բյուջեի միջոցներով։ Ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 330 մլն դրամ։
Իրականացվել են երկշերտ ասֆալտապատման, մայթերի սալարկման, գծանշման, ինչպես նաև ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքներ։
Լոռու մարզպետը դիտարկել է Թումանյան փողոցի աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում
      <description><![CDATA[ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շարունակում է մեծարել տարբեր ոլորտներում նշանակալի վաստակ ունեցող անհատներին։
Մարզի ղեկավարը հերթական անակնկալ այցելությամբ շնորհակալագրով է պարգևատրել սամբոյի աշխարհի հնգակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Ղազարյանին։
Լոռու մարզպետը շնորհակալություն է հայտնել անվանի մարզչին՝ հայկական սամբոյի զարգացման գործում ունեցած կարևոր ավանդի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ։ 
      <description><![CDATA[ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Վանաձորում անակնկալ այցելել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի վետերանների աշխարհի 19-ակի չեմպիոն Ժորա Հովհաննիսյանին։
Մարզի ղեկավարը շնորհակալագրով է պարգևատրել անվանի մարզիկին՝ ըմբշամարտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
65-ամյա մարզիչը մինչ օրս շարունակում է աշխատել՝ իր փորձը փոխանցելով երիտասարդներին և մեծ ներդրում ունենալով ոլորտում։
      <description><![CDATA[ Տաշիր համայնքում շարունակվում են Հավերժության պուրակի վերակառուցման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ, որի շրջանակում ներդրվում է շուրջ 90 մլն դրամ։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ծանոթացել է կատարվող շինարարական և բարեկարգման աշխատանքներին։
Մանրամասները՝ տեսնյութում
      <description><![CDATA[ Լոռու մարզպետը շրջել և դիտարկել է կատարված աշխատանքները։
«Վայելեք օր օրի ծաղկող Վանաձորը: Երևանյան փողոցն է` նախկինում և հիմա. մարդաբոյ փոսերով և ասֆալտապատված, գծանշված»,- շրջայցի ընթացքում վանաձորցիների հետ զրուցելիս նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Ծրագրի արժեքը 660 մլն դրամ է, երկարությունը` 3 կմ: 
Ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Մանրամասները՝ ... ]]></description>
      <description><![CDATA[ Մոտ մեկ տարվա դադարից հետո՝ մարտի 9-ին, կայացել է Վանաձոր համայնքի ավագանու նիստը՝ ավագանու 17 անդամի մասնակցությամբ։ 
Անդրադառնալով նիստի կայացմանը՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը նշել է.
«Մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը լուծված է։ 5 ամիս շարունակ տասնյակ հանդիպումներ, ժամեր տևած քննարկումներ եմ ունեցել ավագանու նիստի կայացման նպատակով` հավատալով, որ հանուն Վանաձորի զարգացման ավագանու ... ]]></description>
      <description><![CDATA[ Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ։
Ձեզ հետ միասին, քարը քարին դնելով, կառուցում ենք մեր տունը` մեր չքնաղ երկիրը։ Եվ թող ձեր բոլոր տոները խաղաղ երկրում և կապույտ երկնքի ներքո լինեն։
Արևշատություն և անսպառ պոզիտիվ եմ մաղթում ձեզ։
Լոռու մարզպետն աշխատակազմում անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։
Տրվել են հանձնարարականներ մի շարք ուղղություններով, ինչպես նաև ներկայացվել և ամփոփվել են կատարված աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը սամբոյի Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի գավաթակիր, վանաձորցի Գոռ Հարությունյանին պարգևատրել է շնորհակալագրով։
Մարզպետը բարձր է գնահատել մարզիկի ձեռքբերումները և ընդգծել, որ նման հաջողությունները բարձրացնում են Լոռու մարզի հեղինակությունը։
«Չեմպիոնները, ուսուցիչները, բժիշկները, արվեստագետները պետք է լինեն Լոռու մարզի և մարզկենտրոնի այցեքարտը»,- նշել է մարզի ղեկավարը։
Վանաձորում ապրում և ստեղծագործում է տաղանդավոր երաժիշտ՝ 22-ամյա սաքսոֆոնահար Նարեկ Նասիբյանը։ 
Սաքսոֆոնից բացի Նարեկը տիրապետում է ևս ութ երաժշտական գործիքի։ Նա ակտիվորեն ներգրավված է մարզկենտրոնի մշակութային կյանքում։ 
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն անակնկալ այցելել է Նարեկ Նասիբյանի ստեղծագործական կենտրոն և երիտասարդ երաժշտին պարգևատրել շնորհակալագրով։
Մանրամասները՝ տեսանյութում
      <description><![CDATA[ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն օրերս ընդունել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 52 աշխատակցի: Հանդիպումից հետո դադարեցվել է 45 օր տևած գործադուլը, աշխատակիցները վերադարձել են աշխատանքի։
Հանդիպմանը մասնակցել է նաև ընկերության տնօրենը, ով հանձնառություն է ստանձնել բավարարել աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ ներկայացված 4 հիմնական պահանջները։
Բացի այդ, ընկերությունը սկսել է իրականացնել ևս մեկ կարևոր ... ]]></description>
      <description><![CDATA[ 2750 աշխատակից. «Մերսեդես», «Վոլկսվագեն», «Բի Էմ Դաբլյու» ընկերությունների մասնագետների արտահագուստը կարվում է Լոռու մարզկենտրոն Վանաձորում՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայում:
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է «Գլորիա» կարի ֆաբրիկա, ընկերության հիմնադիր Բագրատ Դարբինյանին հանձնել շնորհակալագիր՝ Լոռու մարզում ծավալած տնտեսական գործունեության համար։
Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է եվրոպական ավելի քան 10 երկիր, խոշոր հարկատու ... ]]></description>
      <description><![CDATA[ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը համատեղ այց են կատարել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
Պաշտոնյաները ծանոթացել են դատապարտյալների պահման շենքային պայմաններին, պատժախցերում շփվել անազատության մեջ գտնվող քաղաքացիների հետ:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացվում են հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ, բացվել է զոդման ուսումնական արտադրամաս, որտեղ անազատության մեջ գտնվող անձինք կարող են ստանալ մասնագիտական ... ]]></description>
      <description><![CDATA[ Ամբողջությամբ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է շուրջ 500 բնակիչ ունեցող Միխայելովկա տանող 2 կմ երկարությամբ ճանապարհը։ 
Ծրագրի արժեքը` ավելի քան 1 մլն դոլար կամ 395 մլն դրամ։
Իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
•	երկշերտ ասֆալտապատում` 10սմ,
•	մայթերի սալարկում,
•	եզրաքարերի փոխարինում,
•	ջրահեռացման համակարգ,
•	գծանշում` տերմոպլեքս նյութով,
•	ճանապարհային նշաններով կահավորում:
Աշխատանքները տեղում դիտարկել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաշիրում վերանորոգվում են բնակելի շենքերը: 
Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ Տաշիրում ջերմամեկուսացվել է 5 բազմաբնակարան շենք, վերանորոգվել են շքամուտքերը, փոխվել են տանիքները։
Նախատեսվում է նաև բակերի հիմնանորոգում։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները:
Մանրամասները՝ տեսանյութում
      <description><![CDATA[ Վանաձորում շարունակվում է նախադպրոցական կրթական ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը։ Լոռու մարզպետն այցելել է Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։
«Տնակային մանկապարտեզները Վանաձորում մեկ առ մեկ դառնում են դառը հիշողություն։ Սա հերթական կարևոր ծրագիրն է մարզկենտրոնում»,- նշել է մարզի ղեկավարը՝ տալով հստակ հանձնարարականներ աշխատանքների տեմպն արագացնելու և գործընթացը սահմանված ժամկետում ... ]]></description>
      <description><![CDATA[ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հետևել է Տաշիրում իրականացվող դպրոցաշինական հերթական ծրագրին։ 
Կարևորելով նախագծի նշանակությունը՝ մարզի ղեկավարը նշել է.
«6 մլն դոլար․ մեր նոր դղյակը՝ Տաշիրում, կամ նոր կրթահամալիր՝ մղձավանջ հիշեցնող դպրոցի փոխարեն։ Սա Կառավարության հերթական ծավալուն ներդրումն է Տաշիրում»։
Նոր կրթահամալիրը կներառի ռոբոտաշինության սենյակներ, ժամանակակից լաբորատորիաներ, ֆուտբոլի և բասկետբոլի բաց խաղահրապարակներ, ինչպես ... ]]></description>
      <description><![CDATA[ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Վանաձորում անակնկալ այցելել է 101-ամյա Մարուսյա Սարգսյանին` շնորհավորելու ծննդյան առթիվ: 
Մարզպետը հետաքրքրվել է տատիկի ինքնազգացողությամբ, զրուցել նրա հետ, լսել կյանքի հիշողությունները, մաղթել ամուր առողջություն:
      <description><![CDATA[ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելությանը մասնակցել են նախապես գրանցված շուրջ հինգ տասնյակ քաղաքացիներ՝ մարզի  Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Գյուլագարակ, Փամբակ, Ալավերդի, Թումանյան համայնքներից։ 
Քննարկվել են քաղաքացիներին հուզող մի շարք հարցեր, ներկայացվել են դիմումներ և առաջարկություններ։
Մարզպետի տեղակալը նշել է, որ ... ]]></description>
      <description><![CDATA[ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ամբողջությամբ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Թեժ լեռ տանող ճանապարհը։
Իրականացվել է երկշերտ ասֆալտապատում` 10 սմ հաստությամբ, գծաշում և ճանապարհային նշաններով կահավորում։
Մարզի ղեկավարը շրջայց է կատարել, գնահատել իրականացված աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում
      <description><![CDATA[ Տաշիր համայնքի կարիքների համար ձեռք է բերվել 3 միավոր հատուկ նշանակության տեխնիկա՝ աղբատար մեքենա, ջրցան մեքենա և բազմաֆունկցիոնալ տրակտոր։
Ծրագիրն իրականացվել է կառավարություն–համայնք համաֆինանսավորման շրջանակում։ 
Ներդրման ընդհանուր արժեքը կազմում է 93 մլն դրամ։
Լոռու մարզպետը Արեն Մկրտչյանը տեղում ծանոթացել է ձեռք բերված տեխնիկային՝ ընդգծելով, որ նոր ձեռք բերված տեխնիկան կնպաստի համայնքային ծառայությունների ... ]]></description>
      <description><![CDATA[ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 18-ին աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում։
Նախարարը և Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի ուղեկցությամբ շրջել են համայնքում, դիտարկել իրականացվող ծավալուն շինարարական աշխատանքները, զրուցել քաղաքացիների հետ։
Տաշիր համայնքում ընթացքի մեջ են ճանապարհների և զբոսայգիների բարեկարգման, լուսավորության ցանցի արդիականացման, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների ... ]]></description>
Վերջին տարիներին Վանաձոր քաղաքում իրականացվում են հսկայածավալ ճանապարհաշինական ծրագրեր։
Սանկտ Պետերբուրգի փողոցում ամբողջությամբ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ շուրջ 554 մլն դրամի ներդրմամբ, իրականացվել է երկշերտ՝ 10 սմ հաստությամբ ասֆալտապատում, փոխարինվել են եզրաքարերը, կատարվել է գծանշում և ճանապարհային նշաններով կահավորում։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեղում դիտարկել է կատարված աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում