Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ալավերդի համայնքի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-3)
Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետը ենթակա և հաշվետու է բաժնի պետին, կատարում նրա հանձնարարականները, չունի իրեն ենթակա աշխատողներ, չունի աշխատանքների կազմակերպման, ծրագրման, համակարգ-ման, ղեկավարման և վերահսկման լիազորություններ, իրականացնում է հողի հարկի, վարձավճարների, գույքահարկի, տեղական տուրքերի և վճարների գանձման աշխա-տանքներ, բաժնի պետին ներկայացնում է տեղեկանքներ, հաշվետվություններ, իրականացնում է հողի հարկի, վարձավճարների, գույքահարկի, տեղական տուրքերի և վճարների գանձումը, իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ, պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերազանցելու համար: Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է հիմնախնդիրների լուծմանը:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`
 առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի.
 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հողի հարկի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, «Քաղաքացիական օրենսգրքի», «Հողային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորու-թյունների հետ կապված այլ իրավաական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
 համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
 ռուսերեն լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
1. գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով).
2. համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները` բնօրինակների հետ միասին.
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի թիվ 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5. «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6. մեկ լուսանկար (3x4 չափսի).
7. անձնագրի պատճենը
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր): Փաստաթղթերն ընդունվում են Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմում, ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1800-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից: Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել համայնքի ղեկավարի աշխատակազմ ք. Ալավերդի, հեռ.` (0253) 2-41-02 և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.` (0322) 2-21-04):
Մրցույթը կկայանա 2011թ. հոկտեմբերի 24-ին ժամը 1100-ին` Ալավերդու քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2011թ. հոկտեմբերի 8-ը:
 

Հայտարարված է` 29.09.2011

Վերջին ժամկետը` 08.10.2011

Պատասխանատու անձ` Դ.Մանուչարյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ
Հեռ.` (+ 374 322) 4-09-27
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-22 11:48:05