Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
08.05.2025

Հայրենական Մեծ պատերազմի սիրելի՛ վետերաններ, զինվորնե՛ր ու սպանե՛ր, հարգելի հայրենակիցնե՛ր, լոռեցինե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հոբելյանական 80-րդ տարեդարձի առթիվ:
Անուրանալի է հայ ժողովրդի մեծ ներդրումը այս հաղթանակի գործում: Ավելի քան 500 հազար հայազգի զինվորներ, ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն են ունեցել: Նրանցից շուրջ 300 հազարը զոհվել են, ավելի քան 100 հայեր արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման: Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաև թիկունքում:
Հայ մարտիկներն իրենց քաջաբար են դրսևորել ռազմի դաշտում՝ հանուն ապագա սերունդների ազատ և խաղաղ ապրելու իրավունքի: Նրանց շարքերում քիչ չեն եղել նաև լոռեցիները:
Այս տոնական օրը նաև բոլոր հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու օր է: Հերոսաբար կռված մեր նախնիների հիշատակը միշտ վառ ենք պահել, վստահ եմ՝ վառ են պահելու նաև ապագա սերունդները՝ դասեր առնելով նրանց սխրագործություններից:
Հավերժ փա՛ռք, նահատակներին:
Ցավոք, Հայրենական պատերազմում հաղթանակ կերտած մեր վետերանների շարքերը տարեցտարի նոսրանում են: Առողջություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր շարունակում են երջանկացնել մեզ իրենց իմաստուն ներկայությամբ:
Սիրելի՛ վետերաններ, զինվորնե՛ր ու սպանե՛ր,
մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ առողջություն, խաղաղ երկինք:
Կեցցե՛, Հայաստանի Հանրապետությունը: