Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

18.05.2022

Հարգելի՛ բարեկամներ, սիրելի լոռեցիներ,

թանգարանների միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Լոռու մարզի թանգարանների աշխատողներին, արվեստաբաններին ու պատմաբաններին, հնագետներին ու ազգագրագետներին. բոլոր նրանց, ովքեր սրբորեն ու անձնուրացաբար են կատարում իրենց վերապահված պարտավորությունները, պահում ու պահպանում են մեր պատմության մասունքները, մշակույթի գանձերը և դրանք անձեռնմխելի կերպով փոխանցում գալիք սերունդներին: Հայաստանը, այդ թվում և Լոռու մարզը թանգարանների պակաս չի զգում: Թանգարանները վկայություններ են մեր հարուստ պատմության, դարավոր ու անկրկնելի մշակույթի մասին: Մեր մարզը հարուստ է Լոռի-Փամբակի, Գուգարքի հարուստ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող երկրագիտական, հնագիտական, ազգագրական, կերպարվեստի, ինչպես նաև հայտնի գրողների ու գործիչների տուն-թանգարաններով, և մենք հպարտանում ենք մեր պատմամշակութային ժառանգությամբ: Մեր մարզը թանգարան է նաև բաց երկնքի տակ, քանզի հարուստը է ոչ միայն չքնաղ բնությամբ ու դիտարժան վայրերով, այլև հինավուրց եկեղեցիներով ու վանքերով, որոնք դարձյալ վկայում են մեր հինավուրց քաղաքակրթության ու դեռևս հին դարերում, միջնադարում զարգացած ճարտարապետության ու մշակույթի մասին:
Դրանք մեր նախկին, ներկա ու գալիք սերունդների հոգևոր գանձարաններն են, որոնցով հպարտանում ենք:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, բոլորիդ մաղթում նորանոր հաջողություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36