Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը Արմեն Ասրյանին պարգևատրեց շնորհակալագրով և անձամբ հանձնեց ոսկե մեդալը

10.12.2020

 Լոռու մազպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր հյուրընկալել էր Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի 2019-2020 ուստարվա շրջանավարտ, ոսկե մեդալակիր Արմեն Ասրյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը:

Մարզի ղեկավարը Արմենին պարգևատրեց շնորհակալագրով և անձամբ հանձնեց ոսկե մեդալը: Նա երիտասարդին շնորհակալություն հայտնեց գերազանց առաջադիմություն ցուցաբերելու և մարզի պատիվը բարձր պահելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:24:21