Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կիրականացվի «Դբա Սմարթ Դեբետ» ծրագիրը՝ զարգացման լուրջ հեռանկարներ ստեղծելով համայնքի համար

09.12.2020

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Դեբեդ համայնքում կիրականացնի գյուղական համայնքների զարգացմանն ուղղված «Դբա Սմարթ Դեբետ»  մեծածավալ ներդրումային ծրագիրը՝ նպատակ ունենալով առաջիկա հինգ տարիների ընթացքում համայնքը վերածել բարեկարգ, առաջատար, սմարթ լուծումներով հագեցած բնակավայրի՝ զարգացման լուրջ հեռանկարներով: 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների, հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի և կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Լոռու մարզպետարանում քննարկվեցին ծրագրի մանրամասները:

Կորյուն Խաչատուրյանի ներկայացմամբ՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ասֆալտապատել ամբողջ համայնքը՝ փողոցները և նրբանցքները, լուսավորել, միաոճ կերպով նորոգել տների տանիքները՝ կոլորիտային միջավայր ապահովելու նպատակով, ստեղծել նաև բիզնես միջավայր՝ ապահովելով նոր աշխատատեղեր:

-Ինչու՞հենց Լոռու մարզում, որովհետև մեր «Սմարթ կենտրոնը» Լոռիում է, և մենք Լոռին շատ ենք սիրում, ինչու՞՝ Դեբեդում, որովհետև կենտրոնը շատ մոտ է գյուղին, և մենք կարծում ենք, որ վերջինս ունի զարգացման լուրջ պոտենցիալ ու բացի այդ՝ առկա է այն թիմը, որը պատրաստ է իրականություն դարձնելու ծրագիրը,-ասաց գործադիր տնօրենը:

Անդրեյ Ղուկասյանը և Գայանե Մարկոսյանը ողջունեցին հիմնադրամի ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով համայնքի, հետևաբար նաև՝ մարզի զարգացմանն ուղղված նախաձեռնության համար:

Մարզի ղեկավարն իր խոսքում նշեց, որ համայնքը 2021թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նույնպես կարող է մասնակից դառնալ Սմարթ-Դեբեդ նախաձեռնության իրականացմանը.

-Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք–մասնավոր ներդրում եռակողմ մոդելը մենք արդեն հնարավորություն ենք ունեցել կիրառելու մարզի մի շարք համայնքներում: Կարծում եմ, այս մեխանիզմով կարող ենք օգտակար լինել այս ծրագրի լիարժեք իրականացմանը,-ասաց մարզի ղեկավարը՝ նշելով, որ մարզպետարանն իր ողջ ներուժով պատրաստ է աջակցելու նախաձեռնությանը:

-Հաջողություններ անպայման ունենալու ենք նաև ձեր շնորhիվ ու ձեր օգնությամբ,-ասաց Ա. Ղուկասյանը: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53