Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի մանկատանն իրականացվել է հերթականա աջակցության ծրագիրը՝ կառուցվել է փայտամշակման արհեստանոց

20.05.2019

 Գերմանիայի Դաշնության «Հայաստան-Օգնություն Հայաստանին Էոլանգեն-Հյոքշթաթ միություն» ԲԿ-ի աջակցությամբ Վանաձորի մանկատանն իրականացվել է հերթական աջակցության ծրագիրը՝ կառուցվել է փայտամշակման արհեստանոց, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մայիսի 17-ին: Միջոցառմանը մասնակցում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան,նորին գերազանցություն պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, կազմակերպության ներկայացուցիչները, մարզպետարանի պաշտոնյաներ:
Այս կազմակերպության հետ համագործակցությունը սկսվել է դեռևս 2011թ.-ին, երբ ԲԿ-ի աջակցությամբ մանկատունն ունեցավ կար ու ձևի արհեստանոց: Հետագայում կազմակերպության կողմից մանկատանը կառուցվել է նաև ավտոգործի արհեստանոց, տեղադրվել են արևային էներգիայի ջրատաքացուցիչներ, խոհանոցի վերանորոգումն ապահովվել է մասնակի աջակցությամբ: Ընթացքի մեջ է մանկատան ջրատար համակարգի վերանորոգումը:
Մարզպետն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը մանկատանը ցուցաբերվող մեծ օգնության համար և նշեց, որ նրանք Լոռու մարզպետարանը կարող են դիտարկել՝ որպես հուսալի գործընկեր.
-Պատրաստ եմ օգտակար լինել ձեզ անհրաժեշտության դեպքում,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա իր խոսքում կարևորեց հատկապես մանկատան սաների մասնագիտական վերապատրաստմանն ուղղված ձեռնարկումները, որոնց էլ հենց ուղղված են ԲԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը:
Իր ողջույնի խոսքում դեսպանը նշեց, որ Գերմանիայի կառավարությունը և այստեղ գործող այլ կառույցներ պատրաստ են շարունակական աջակցություն տրամադրել հատկապես սոցիալական այնպիսի խմբի, ինչպիսին, օրինակ, մանկատունն է:
Ներկաները շրջեցին տարածքում, ծանոթացան ստեղծված պայմաններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14