Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

15.05.2019

Սիրելի լոռեցինե՛ր,

Շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:

Ընտանիքը մեզնից յուրաքանչյուրի հենարանն է, այն տաքուկ անկյունը, որտեղ մենք հանգստանում ու դրական էներգիայով ենք լցվում, որտեղ մոռանում ենք մեր առօրյա հոգսերն ու անհանգստությունները:

Ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի  կրողն ու պահպանողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, բարձրանում է ժողովրդի բարեկեցությունը:

Լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանիքը գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո ու հատկապես վերջին տարում այս հոգածությունն առավել ընդգծված է դարձել՝ շնորհիվ ցուցաբերվող նորովի մոտեցումների ու դիրքորոշումների: Ու պատահական չէ, որ բոլոր ժամանակներում էլ պետության զարգացման հիմքում դրվել է ամուր ընտանիքներ ունենալու գաղափարը: Ընտանիքների բարեկեցությամբ է պայմանավորված պետության ամրությունը, բարօրությունն ու առաջընթացը: Այն սիրո, հարգանքի ու հանդուրժողականության ակունք է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը:

 Կրկին անգամ շնորհավորելով Ընտանիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ, որ սերը, հավատն ու համերաշխությունն իշխեն բոլորիս ընտանիքներում:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-17 14:38:25