Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաստատվելու դեպքում մարզում կիրականացվի 60 ծրագիր՝ 2.418.406.3 հազար դրամ ընդհանուր արժողությամբ

20.03.2019

Այս տարի Լոռու մարզի թվով 25 համայնքների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 60 ծրագիր՝ 2.418.406.3 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, որից համայնքների ներդրումը կկազմի 1.110.144 հազար դրամ, այլ ներդրումները՝ 60.525.35 հազար: Ներկայացված ծրագրերը երեք անգամ ավելի են, քան նախորդ տարի:
Վանաձորը ներկայացրել է թվով 7 ծրագիր՝ 1.001.965.2 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 568.879.9 հազար դրամ): Այդ թվում՝ Ծանրամարտի դպրոցի վերանորոգում և մարզասարքերի ձեռքբերում, բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում, համայնքի գլխավոր փողոցների լուսավորություն, փողոցների կապիտալ վերանորոգում, Կերպարվեստի թանգարանի վերանորոգում, կենտրոնական հրապարակի վերանորոգում, այգիների և պուրակների վերականգնում:
Սպիտակ համայնքը՝ 2 ծրագիր՝ 58.711.1 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայքնային ներդրումը՝ 28.223.5 հազար դրամ): Այդ թվում՝ Տաշիր, Էստոնական, ՈՒզբեկական եւ Բանավան թաղամասերի փողոցային լուսավորության համակարգերի կառուցում, Առափնյա և Պանրագործներ թաղամասերի անձրևաջրատարի կառուցում, մայթերի եզրաքարերի ուղղում և ասֆալտապատում:
Մարգահովիտը՝ 3 ծրագիր՝ 125.509.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 15.000.0 հազար դրամ, այլ ներդրում՝ 41.425.35 հազար դրամ): Այդ թվում՝ ջրահեռացման համակարգի կառուցում, 1.1 կմ ճանապարհի ասֆալտապատում, լուսավորության անցկացում:
Թումանյան խոշորացված համայնքը՝ 2 ծրագիր՝ 27.900.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայքնային ներդրումը՝ 10.445.0 հազար դրամ): Այդ թվում՝ Լորուտի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում, Թումանյան, Մարց, Լորուտ բնակավայրերի մասնակի, Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի ամբողջական լուսավորության անցկացում:
Ախթալա խոշորացված համայնք՝ 8 ծրագիր՝ 366.770.2 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայքնային ներդրումը՝ 155.004.7 հազար դրամ): Այդ թվում՝ թիվ 1 ՆՈՒՀ-ի շենքի տանիքի և 2-րդ հարկի հիմնանորոգում, Ճոճկան գյուղի ոռոգման գլխավոր ջրատար առվի վերանորոգում, Ախթալա համայնքի լուսավորության համակարգերի արդիականացում, նոր համակարգերի կառուցում, Ճոճկան գյուղի մշակույթի տան շենքի հիմնանորոգում, Ախթալա համայնքի ներհամայնքային եւ միջհամայնաքային ճանապարհների բարեկարգում՝ մասնակի ասֆալտապատման ու փոսալցման միջոցով, տանիքների նորոգում (Ախթալա, Շամլուղ), Մեծ և Փոքր Այրում գյուղերի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում, Նեղոց գյուղի, Շամլուղ քաղաքի կենտրոնական հատվածի եւ Բուղաքար թաղամասի, Ախթալա քաղաքի Առափնյա թաղամասի գազաֆիկացում:
Լերմոնտովո՝ 1 ծրագիր՝ 6.960.0 (համայնքային ներդրումը՝ 4 178.2)՝ գերզմանատան ցանկապատում:
Դարպաս՝ 1 ծրագիր՝ 11.200.0(համայնքային ներդրումը՝ 7.000.0)՝ ճանապարհի ասֆալտապատում:
Հարթագյուղ՝ 1 ծրագիր՝ 32.510.6(համայնքային ներդրումը՝ 5.000.0 հազար դրամ, այլ՝ 7500.00)՝ ոռոգման համակարգի բարեկարգում:
Սարամեջ՝ 2 ծրագիր՝ 28.000.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայքնային ներդրումը՝ 13.100.0 հազար դրամ): Այդ թվում՝ գլխավոր ճանապարհի հիմնանորոգում, խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում:
Լեռնապատ՝ 1 ծրագիր՝ 11.110.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ (համայքնային ներդրումը՝ 5.500.0 հազար դրամ, այլ ներդրում՝ 100.00 դրամ)՝ մեքենասարքավորման ձեռքբերում:
Դսեղ՝ 2 ծրագիր՝ 27.455.7 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 11.716.4 հազար դրամ): Այդ թվում՝ դպրոցի ճանապարհի ասֆալտապատում, լուսավորության անցկացում:
Լոռի Բերդ խոշորացված համայնք՝ 8 ծրագիր՝ 164.667.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 77.740.0 հազար դրամ, այլ ներդրում՝ 11.500.0): Այդ թվում՝ Լոռի Բերդի համայնքային կենտրոնի վերանորոգում, Ուռուտի համայնքային կենտրոնի տանիքի կառուցում, դռների լուսամուտների տեղադրում, Սվերդլովի համայնքային կենտրոնի 1-ին հարկի և տանիքի վերանորոգում, Ագարակի մշակույթի տան տանիքի կապիտալ նորոգում, պատերի ամրացում, դռներ, լուսամուտների փոխում, Գյուղտեխնիկայի և գյուղգործիքների ձեռքբերում, գյուղտեխնիկայի համար ծածկարան կայանատեղի կառուցում, 6 հակակարկտակայանների տեղադրում, Լեջան բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի մասնակի նորոգում:
Մեծավան խոշորացված համայնք՝ 2 ծրագիր՝ 56.500.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 28.250.0 հազար դրամ): Այդ թվում՝ մանկապարտեզի բակի վերանորոգում, գյուղտեխնիկայի ձեռքբերում:
Օձուն խոշորացված համայնք՝ 3 ծրագիր՝ 153695.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 67.662.8 հազար դրամ): Այդ թվում՝ Օձուն, Ամոջ, Արևածագ բնակավայրերի փողոցների վերանորոգում, ասֆալտապատում, բնակավայրերի հրապարակների (պուրակների) կառուցում-վերակառուցում, ոռոգման համակարգի կառուցում:
Ջրաշեն համայնք՝ 1 ծրագիր՝ 40.000.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 20.000.0 հազար դրամ)՝ ճանապարհի ասֆալտապատում:
Սարահարթ համայնք՝ 3 ծրագիր՝ 38.400.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 14.060.0 հազար դրամ): Այդ թվում՝ ոռոգման ցանցի նորոգում, խմելու ջրի ներքին ցանցի բարելավում, լուսավորության անցկացում:
Ալավերդի խոշորացված համայնք՝ 1 ծրագիր՝ 55.407.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 25.000.0 հազար դրամ)՝ համայնքային ենթակառուցվածքների բարեկարգում:
Գյուլլագարակ խոշորացված համայնք՝ 1 ծրագիր՝ 10.500.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 5.250.0 հազար դրամ)՝ կարկտակայանների ձեռքբերում:
Լեռնավան համայնք՝ 2 ծրագիր՝ 15.080.5 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 10.430.0 հազար դրամ): Այդ թվում՝ փողոցների լուսավորության ընդլայնում, եկեղեցու տարածքի բարելավում:
Տաշիր խոշորացված համայնք՝ 3 ծրագիր՝ 62.265.1 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 28.090.0 հազար դրամ): Այդ թվում՝ տանիքների վերանորոգում, մարզադպրոցի վերանորոգում և գույքի ձեռքբերում, փողոցների լուսավորության ցանցի արդիականացում:
Շահումյան՝ 1 ծրագիր՝ 20.000.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 8.000.0 հազար դրամ)՝ լուսավորության համակարգի տեղադրում:
Ստեփանավան խոշորացված համայնք՝ 1 ծրագիր՝ 52.000.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 25.480.0 հազար դրամ)՝ ներհամայնքային փողոցների հինանորոգում:
Կաթնաջուր համայնք՝ 2 ծրագիր՝ 28.000.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ(համայնքային ներդրումը՝ 13.325.0 հազար դրամ): Այդ թվում՝ գիշերային լուսավորության համակարգի տեղադրում, գյուղտեխնիկայի և գյուղգործիքների ձեռքբերում:
Լեռնանցք համայնք՝ 1 ծրագիր՝ 10.300.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ (համայնքային ներդրումը 4.635.0 հազար դրամ)՝ արևային էլեկտրակայաններով սնվող լուսավորության համակարգեր:
Գոգարան համայնք՝ 1 ծրագիր՝ 13.500.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ (համայնքային ներդրումը 6075.0 հազար դրամ)՝ կենտրոնական փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի կառուցում:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:23:14