Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյանը օլիմպիադայի մասնակիցներին հաջողություն մաղթեց

04.03.2019

 «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից անցկացվող օլիմպիադայի մարզային փուլին այսօր ներկա գտնվեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ:
Մարզի ղեկավարը հետաքրքրվեց երեխաների պատրաստվածությամբ, ընդհանուր առաջադիմությամբ: Ա. Ղուկասյանը աշակերտներին հաջողություն մաղթեց՝ հույս հայտնելով, որ Լոռու մարզի դպրոցականները բարձր արդյունքներ կցուցաբերեն նաև հանրապետական փուլում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը մեկնարկել է փետրվարի 23-ին և կշարունակվի մինչև մարտի 13-ը: Հանրապետական փուլը կմեկնարկի մարտի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 13-ը, որին մասնակցելու իրավունք կստանան մարզային փուլում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53