Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում 2018 թվականին իրականացված ասֆալտապատման աշխատանքները հանձնաժողովը գնահատել է անբավարար

26.02.2019

2018 թվականին Լոռու մարզում իրականացված ասֆալտապատման աշխատանքների նկատմամբ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տևական ժամանակ դրսևորում էր հետևողական վերաբերմունք: Բնակիչների բողոքների արդյունքում մարզի ղեկավարն ինքն էլ շրջայց էր կատարել մի շարք փողոցներում՝ տեղում ծանոթանալու իրական պատկերին: Նկատված թերացումները շտկելու առաջարկով մարզպետը նախ հանդիպում ունեցավ շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելով, որ անօրակ որևէ աշխատանք չի ընդունվելու, և պետական միջոցները ծախսվելու են բացառապես նպատակային: Նա նաև բազմաթիվ միջնորդություններ էր ուղարկել կառավարությանը՝ դրանց նկատմամբ պետական հսկողություն սահմանելու առաջարկությամբ:
Հիմք ընդունելով ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն ուղղված դիմումը՝ ուսումնասիրել 2018 թվականին Վանաձորում իրականացված ասֆալտապատման աշխատանքները, նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմից:
Ուսումնասիրությունները տեղում իրականացնելու նպատակով այսօր Վանաձորում էին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցներ, Լոռու մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Վահրամ Ղարսայանը, Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը, գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը, ԼՀԿ խմբակցության ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը:
Պարզվեց, որ Վանաձորի քաղաքապետարանի կողմից հավանության են արժանացել աշխատանքներից մի քանիսը միայն, իսկ մյուսներն իրականացվել են բազմաթիվ խախտումներով և չեն ընդունվել:
Փաստաթղթերի համալիր ուսումնասիրությունից հետո աշխատանքային խումբը կկազմի ճանապարհային քարտեզ և հետևողականության շնորհիվ կարճ ժամկետներում ասֆալտապատում իրականացրած ընկերություններին կհորդորի վերացնել բոլոր թերությունները: Փորձ կարվի բացահայտել նաև աշխատանքում թերացած պատասխանատուներին:
Աշխատանքային խմբին ընդունեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա վերահաստատեց իր հստակ դիրքորոշումը այս հարցում և վստահեցրեց, որ առաջիկայում ևս մարզպետարանը պատրաստակամ է որակյալ ասֆալտապատում կազմակերպելուն ուղղված բոլոր կողմերի գործադրած ջանքերին գումարելու իր համակողմանի ներդրումը:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36