Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում

30.10.2018

 

Ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարականի կատարման նպատակով մարզպետարանում ձևավորված աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է կատարել մարզի 76 բենզագազալցակայանում, այդ թվում՝ 37 բենզալցակայան, 38 գազալցակայան, 1 հեղուկ վառելիքի առևտրի կետ: Արդյունքում պարզ է դարձել, որ դրանցից ընդամենը երկուսն են համապատասխանում սահմանված նորմերին:

-Ուսումնասիրված բենզագազալցակայաններից 14-ում սանհանգույցներ ընդհանրապես չկան, մնացածի սանիտարահիգիենիկ վիճակը խիստ անբավարար է,-ասաց մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը:

Ըստ նրա, սեփականատերերին 10-օրյա ժամկետ է տրվել  բենզագազալցակայանները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքները մեկնարկելու համար, հակառակ դեպքում տույժ և տուգանքներ կկիրառվեն:

-Տասն օր անց կրկնակի ստուգումներ կկատարվեն,-նշեց Ա. Օհանյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00