Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների սպասարկման գրասենյակ` արդեն նաև Ստեփանավանում

11.06.2018

Ստեփանավան քաղաքում այսօր տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, ՏԿԶ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ԳՄՀԸ հայստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Միջազգային համագործակցության բաժնի պետ Զառա Ալլահվերդյանը, Ստեփանավանի համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, այլ պաշտոնյաներ, քաղհասարակության ներկայացուցիչներ:
Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(ԳՄԸՀ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ, Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
2015թ-ից ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել են տասնյոթ գրասենյակներ, այդ թվում նաև՝ Լոռու մարզի Թումանյան, Ալավերդի և Վանաձոր քաղաքներում, այժմ արդեն նաև՝ Ստեփանավանում:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:
Ստեփանավանաի համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը, որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ, թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:
Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում ՀԿՏՀ-ն կապահովի վարչական ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջապես բնակավայրերում, խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխգործակցություն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով:
Գրասենյակի բացման կապակցությամբ ողջույնի խոսքեր հղեցին և նախաձեռնության կարևորությունն ընդգծեցին նախարար Սուրեն Պապիկյանը, փոխնախարար Վաչե Տերտերյանը, ովքեր նաև նորանշանակ մարզպետին շնորհավերցին անչափ կարևոր ու պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ: Մարզպետ Հրանտ Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար, իր հերթին շնորհավորեց Ստեփանավանի բնակչությանը գրասենյակի բացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ ստանալու հնարավորություն կտա՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը:
Միջազգային կառույցների ներկայացուցիները ևս Ստեփանավանի բնակիչներին շնորհավորելու առիթ ունեցան:
Այնուհետև ներկաները շրջեցին գրասենյակում, ծանոթացան տեխնիկական հագեցվածությանը և տարվող աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36