Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

04.05.2018

 Այսօր հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեց մարզի ղեկավարի կողմից նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Անդրադարձ կատարվեց նաև նախարարությունների և կառավարության կողմից տրված մի շարք ժամկետային հանձնարարականների կատարմանը: Ինչպես վտահեցրեցին ստորաբաժանումների ղեկավարները, հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և դրանք կավարտվեն ժամկետների մեջ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մայիսի 8-ին՝ Երկարապահի օրվա և Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա հետ կապված միջոցառումների ծրագրերը: Ն. Սարգսյանը նշեց, որ միջոցառումներին մարզպետարանը կմասնակցի պատշաճ կերպով:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց Լոռի-Մարտակերտ բարեկամության շրջանականերում այս ամսվա ընթացքում իրականացվելիք հերթական միջոցառումը: Նա տեղեկացրեց, որ մայիսի երկրորդ կեսին մարզի քաղաքային մի քանի համայնքների գեղարվեստական խմբերը համերգային ծրագրերով հանդես կգան Մարտակերտում:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36