Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»

02.05.2018

 Իրավաբանների հայկական ասոցիացիան Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներ, իր գործընկերներ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը: Վերջինս ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և մեկնարկել է 2016թ. դեկտեմբերի 15-ից՝ 34 ամիս տևողությամբ: Այս ծրագրի շրջանականերում այսօր Լոռու մարզպետարանում հանդիպում էր կազմակերպվել «Իրավաբանների հայկական ասոցիացիայի», մարզպետարանի ներկայացուցիչների և Լոռու և Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ ՏԻՄ և ՔՀԿ ներգրավմամբ հանրային քաղաքականության մշակման գործընթացում կառուցողական երկխոսության և համագործակցության ուղենիշերը քննարկելու նպատակով:
Քննարկումը վարում էր մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: Նա ողջունելով, կազմակերպության՝ համատեղ քննարկում անցկացնելու նախաձեռնությունը, նշեց, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ Լոռու մարզպետարանը բազմաթիվ ողջունելի ծրագրեր է իրականացրել և այժմ ևս պատրաստ է ակտիվ համագործակցության:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում ընտրված են 9 թիրախային ոլորտներ: Դրանք են՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, էներգետիկա:
-Նախատեսվում է ոլորտի լիազոր մարմինների հետ Կառավարության-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսության ձևաչափով վեր հանել առկա խնդիրները, մշակել և բարելավել հանրային քաղաքականության ծրագրեր՝ նորարար գաղափարներով ու լուծումներով,-ասաց նա՝ նշելով, որ ծրագրի նպատակներից է նաև զարգացնել ՔՀԿ-ների կարողությունները և բարձրացնել նրանց գործունեության արդյունավետությունը, ցուցաբերել մասնագիտական և տեխնիկական աջակցություն Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և հոտևյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով. հանրային բյուջեների և քաղաքականությունների զարգացում, փաստարկված քաղաքականությունների մշակում, կոալիցիաների ստեղծում, հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն՝ երկխոսություն կառավարության և ՏԻՄ-երի հետ: Այս ամենի իրականացման ակնկալիքով էլ ստեղծվել են ՔՀԿ ինկուբատորներ հանրապետության 5 քաղաքներում, այդ թվում և Վանաձորում: Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպություններն իրենց հերթին ներկայացրեցին իրենց գործունեությունը՝ ընդգծելով ծրագրին մասնակցության կարևորությունը:
Ամփոփելով քննարկումը՝ մարզպետի տեղակալն առաջարկեց նմանատիպ հանդիպումներ առավել հաճախակի կազմակերպել, քննարկելու ծրագրի իրականացման հետագա ընթացքը, գնահատելու գրանցված արդյունքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00