Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի միջոցառում

25.04.2018

 Այս տարի ևս Ցեղասպանության հիշատակման միջոցառումները համախմբել էին հարյուրավոր լոռեցիների:
Ապրիլի 24-ի առավոտյան Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում զանգերը հավատավոր բնակիչներին կանչեցին Սուրբ Պատարագի՝ հայցելու Մեծ Եղեռնի սուրբ բարեխոսությունը: Վանաձոր քաղաքում Ցեղասպանության նահատակներին նվիրված միջոցառումների բուն վայրը Սուրբ Աստվածածին եկեղեցու սուրբ նահատակաց պուրակն է: Այստեղ ամեն տարի ծաղիկներ են խոնարհում և հոգեհանգստյան միասնական աղոթք ասում բազում հայորդիներ: Սկասած 2015թ.-ից հուշարձանի առջև հոգեհանգստյան կարգի փոխարեն թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ և քահանա հայերի մասկացությամբ կատարվում է բարեխոսության կարգ:
Սրբոց նահատակաց պուրակն այս տարի էլ բազմամարդ էր. արարողությանը ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զիվորականներ, մտավորականներ, ուսանողներ քաղաքացիներ: Արարողության ավարտին ներկաները ծաղիկներ խոնահեցին հուշակոթողին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22