Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված գլխավոր հանդիսությունները կանցկացվեն Վանաձորում

20.04.2018

 Այսօր անցկացվեց Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված միջոցառումները կազմակերպող և համակարգող մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը:
Տ. Բադոյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված միջոցառումները մարզում ու մասնավորապես Վանաձորում, որտեղ կանցկացվեն գլխավոր հանդիսությունները, պետք է կազմակերպվեն ամենայն պատասխանատվությամբ և նշվեն մեծ շուքով:
Հանձնաժողովի անդամները, որոնց թվում են նաև մարզի քաղաքային համայնքների պատասխանատուներ, շուրջ մեկ ամիս ժամանակ էին ունեցել մշակելու իրենց համայնքներում անցկացվելիք միջոցառումների վերջնական ծրագրերը և հանձնելու հանձնաժողովի ուշադրությանը: Դրանք ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը՝ նշելով, որ նախատեսվում են մշակութային, սպորտային, ռազմահայրենասիրական տարաբնույթ միջոցառումներ, ֆիլմերի դիտումներ և այլն: Այսուամենայնիվ, գլխավոր հանդիսությունները կանցկացվեն մարզկենտրոնում: Դրանց հանգամանորեն անդրադարձավ Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը:
Նշվեց, որ անհրաժեշտություն առաջանալու դեպքում ծրագրերը համալրելու հնարավորություն ևս կլինի:
Հանձնաժողովի անդամները կազմակերպչական մի շարք հարցերի շուրջ ծավալեցին ակտիվ քննարկում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23