Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

19.04.2018

 Ապրիլի 18-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը համառոտ ներկայացրեց նիստին նախորդած ժամանակաշրջանում կատարված աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն պետք է պատրաստվի արդեն նոր ձևաչափով, ապա անդրադարձավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ այս տարվա մարտի 28-ին իրականացված հանրային քննարկումների ընթացքում բարձրացված հարցերին: Վ. Ջաղինյանը հայտնեց նաև, որ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության և նրա միջազգային գործընկեր «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող Help ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվող դասընթացներին կմասնակցեն նաև մարզպետարանի պաշտոնյա և ներկայացուցիչներ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ներից:
«Լուսաստղ» ՀԿ նախագահ Անի Գաբրիելյանը տեղեկատվություն ներկայացրեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման գործընթացի թափանցիկության բարձրացում՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցողների» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտությունների արդյունքների մասին, որը կատարվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի համաբուժարաններում և ամբուլատորիաներում:
Նա նախ շնորհակալություն հայտնեց մարզի համաբուժարանների տնօրեններին իրենց համաբուժարաններում սպասարկվող հաշմանադամություն ունեցող անձանց շրջանում հարցումներ անցկացնելուն աջակցելու համար: Ըստ նրա, հետազոտություններ կատարավել են մի շարք ուղղություններով՝ անվճար դեղորայքի տրամադրման, տարածքի մատչելիության, փակցված տեղեկատվությունների ընթեռնելիության, մատչելիության և այլնի վերաբերյալ:
Բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց և իր նկատառումները հայտնեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Նա նաև խնդրեց հետազոտության ավարտից հետո ամբողջական տեղեկատվությունը տրամադրել վարչությանը վերլուծություններ կատարելու նպատակով: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նմանատիպ ծրագրերի իրականացման համար՝ նշելով, որ մարզպետարանը մշտապես պատրաստ է համագործակցության՝ ի նպաստ մարզում առկա խնդիրների լուծման:
«Կանաչ վերելք» ակումբի ղեկավար Էլեն Սանթրոսյանը ներկայացրեց օրեր առաջ ակումբի կողմից Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացու եկեղեցու դահլիճում կազմակերպված «Գարունը Կանաչ վերելքում» խորագրով միջոցառում-ցուցահանդեսը, ինչպես նաև անդրադարձավ կազմակերպության գործունեությանը:
Հայտարարությամբ հանդես եկավ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը, քննարկվեցին նաև այլ հարցեր:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:42:24