Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ճամփորդող երգիչախումբը»՝ Վանաձորյան բեմում

18.04.2018

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում են «Ճամփորդող երգիչախումբը» Ֆրանսիայի Բորդո քաղաքից: Երգչախումբը համերգներով հանդես է գալիս Երևանում և ՀՀ մարզերում: Ապրիլի 17-ին մարզպետարանի աջակցությամբ երգչախումբը համերգով հանդես եկավ Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Համերգին մասնակցում էր նաև Վանաձորի կամերային երգչախումբը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից երգչախմբին ֆրանսերեն լեզվով ողջունեց մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա կարևորեց հատկապես այն հանգամանքը, որ Ֆրանսիայից ժամանած երգչախմբի համերգն անց է կացվում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Կոմիտասի անվան միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքիքյանը:

Համերգային  ծրագիրը հագեցած էր ինչպես ֆրանսիական, այնպես էլ հայկական սիրված երգերով: Երգչախմբերը հանդես եկան  նաև համատեղ կատարումներով՝ մեծ բավականություն պարգևելով հանդիսատեսին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53