Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

10.04.2018

 Ապրիլի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասախանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզպետը շնորհավորեց մարզպետարանի աշախատակազմի ընտանիք, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արեն Եղիազարյանին մրցույթում հաղթող ճանաչվելու և պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Մարզի ղեկավարն անդրադարձավ նաև Երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումներին՝ նշելով, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, կձևավորվեն նաև մարզային աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն միջոցառումների ծրագրերի կազմմամբ և իրագործմամբ:
-Միջոցառումների շեշտադրումը կլինի հատկապես այն՝ թե 30 տարի անց պատրա՞ստ ենք, արդյոք, դիմակայելու նմանատիպ աղետների,-ասաց Ա. Նալբանդյանը:
Նա անդրադարձավ նաև հասարակական վայրերում հակահրդեհային կանոնների պահպանման խնդրին: Մարզպետը տեղեկացրեց, որ առաջիկայում Արատակարգ իրավիճակների նախարարության կողմից տեսչական ստուգումներ կանցկացվեն հասարակական նշանակության վայրերում, այդ թվում՝ դպրոցներում, համայքնային ենթակայության հիմնարկներում, համայնքապետարաններում, առողջապահական հիմնարկներում և այլն՝ հանձնարարելով շրջաբերական գրություններ ուղարկել համապատասխան կառույցներ՝ շինությունները պահանջվող նորմերին համապատասխանեցնելու հանձնարարականով: Ի լրումն ասվածի՝ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն անդրադարձավ շենքերի, շինությունների նախագծման և շինարարության ընթացքում օրենսդրությամբ սահմանված հակահրդեհային նորմատիվային պահանջների կատարման վերաբերյալ հանձնարարականին՝ նշելով, որ այսուհետ ևս խստագույնս հետևողական են լինելու այս հարցում:
Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի աշախատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, իսկ պետական գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականները ներկայացրեցին մարզպետի տեղակալները:
Համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը ներկայացրեց մարզպետարան ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Նունե Ասրյանը: Նա տեղեկացրեց, որ եռամսյակային ցուցանիշերով մարզը գերազանցել է 100 տոկոսի շեմը բոլոր հինգ հիմնական հարկատեսակների գծով, բացառությամբ աղբահանության վարձավճարների: Մարզպետը հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանքներ տանել նաև հաջորդ եռամսյակում:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը զեկուցեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի մասին: Նա հայտնեց, որ արդեն իսկ 1500 հա գարնանացան գարի է ցանվել, 2000 հա կարտոֆիլ, 400 հա՝ գարնանացան ցորեն, 9000 հա՝ կերային մշակաբույսեր: Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36