Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդում կհիմնվի «Կանանց սենյակ»՝ համայնքային ծառայությունը

15.03.2018

 Լոռու մարզպետարանի պատվիրակությունը՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ և Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի, Վորլդ Վիժն-Հայաստան կազմակերպության համայնքային սոցաշխատող Արմինե Շախկյանի
մասնակցությամբ վրացական կողմի հրավերով եռօրյա այցով Աջարիայի ինքնավար հանրապետությունում էր, որի շրջանակներում պատվիրակությունը մասնակցեց Բաթումիում անցկացված միջազգային Կանանց բիզնես ֆորումին և ծանոթացավ Բաթումիի, ինչպես նաև Քեդա խոշորացված համայնքում MERSI-CORPS կազմակերպության կողմից ստեղծված և շվեյցարական կառավարության դրամաշնորհային ծրագրով գործող «Բաց տարածություն հասարակություն համար-կանանց սենյակ» համայնքային ծառայությունների գործունեությանը, քանի որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ նպատակ կա նման կենտրոն հիմնել առայժմ նաև Ալավերդի խոշորացված համայնքում: Նման կենտրոն գործում է նաև Աջարիայի Դմանիսի խոշորացված համայնքում:
Պատվիրակության մասնակցությունը ֆորումին ևս հետապնդում էր տեղական հաջողված փորձը, կանանց բիզնես ոլորտում ունեցած հաջողված պատմություններն ուսումնասիրելու և այն տեղայնացնելու նպատակ:
Ֆորումը կազմակերպվել էր Վրաստանի և Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատների, Աջարիայի գործարար կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ և EU4Business կառույցի ֆինանսական աջակցությամբ: Ֆորումին մասնակցում էին ավելի քան 300 հոգի, որոնցից 180-ը կին-ձեռներեցներ Վրաստանի բոլոր մարզերից, 18 հասարակական, մասնավոր և ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք աջակցում են կանանց ձեռներեցությանը Վրաստանում, պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Ֆորումի ընթացքում ներկայացվեցին հաջողված պատմությունները և քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերում են ոլորտի բարելավմանը:

Ֆորումի նպատակն էր խթանել փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կարևորել կանանց ներդրումը տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև խրախուսել երիտասարդ կին ձեռներեցներին ներկայացնելու նոր գաղափարներ:
Հաջորդ օրերին հայկական կողմը պաշտոնական հանդիպում ունեցավ Քեդա խոշորացված համայնքի ղեկավար Լևան Գորգիլաձեի հետ: Քաղաքապետարանում անցկացված հանդիպմանը մասնակցում էին նաև շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Համայնքի ղեկավարը հանգամանորեն ներկայացրեց համայնքային ծառայության «Բաց տարածություն հասարակություն համար-կանանց սենյակ» կառույցի գործունեությունը՝ նշելով, որ վերջինիս նպատակը ոչ թե կանանց պաշտպանությունն է բռնություններից, այլ նրանց բիզնես-գաղափարների խրախուսումը, դասընթացների կազմակերպումը, աջակցությունը գործարար ծրագրերի մշակման և իրականացման գործում: Համայնքի ղեկավարը ներկայացրեց նաև համայնքների միավորման գործընթացի հաջողված փորձը՝ ընդգծելով միավորման գործընթացի առավելությունները: Շրջայց կազմակերպվեց նաև Քեդայի մշակույթի կենտրոնում, մարզադպրոցում, Քեդայի գինու գործարանում:
Պատվիրակությունը կանանց սենյակների գործունեությանը ծանոթացավ նաև Բաթումիի առևտրաարդյունաբերական պալատում(կանանց սենակը գործունեություն է ծավալում կառույցում):
Ինչպես տեղեկացանք մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանից, ապրիլի սկզբին MERSI-CORPS կազմակերպության ներկայացուցիչները կայցելեն Ալավերդի՝ այստեղ այդօրինակ կառույց հիմնելու նպատակով: Ալավերդու քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել կառույցի գործունեության համար տարածք տրամադրել: Հաջողված փորձի դեպքում նախատեսվում է կանանց սենյակներ հիմնել նաև Սպիտակ և Տաշիր համայնքերում:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22