Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լոռին սգում է մեծ արվեստագետի մահը»

28.02.2018

 Մեծ ցավով տեղեկացանք ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, սիրելի արվեստագետի՝ Ալբերտ Մկրտչյանի մահվան լուրին:
Կորցրեցինք մեծ մտավորականի:
Նրա ստեղծագործական գործունեությունը կինոթատերարվեստում անկրկնելի, բարձրարժեք երևույթ էր, իսկ համաժողովրդական ջերմ ընդունելության արժանացած ֆիլմերը՝ «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» համամարդկային ասք ու լեգենդ դարձան համաշխարհային կինոտարեգրության մեջ:
Լոռու բնակչության անունից խորին ցավակցությունն եմ հայտնում Ալբերտ Մկրտչյանի հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:
Լոռին սգում է մեծ արվեստագետի մահը:
Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53