Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը

08.02.2018

 Փետրվարի 7-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանը:
Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը:
Նրա ներկայացմամբ՝ հաշվետու տարում մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացվել են 10.067 ՎԱԾ (վերա¬կանգնո¬ղական անհատական ծրագրեր): 2017 թվականի ընթացքում Լոռու մարզի հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց տրամադրված պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների բաշխումը իրականացվել է ՀՀ ԱՍՀՆ-ի հետ համագործակցված:
Նա նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությունը շարու¬նա¬կում է մնալ մարզպետարանի առաջնահերթ գործառույթներից մեկը: Մարզպետարանը սերտ համագործակցային աշխատանք է իրականացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ գործընթացում ներգրավելով մարզի ակտիվ կառույցներին, մասնավորապես՝ հաշմանդամների վերականգնողական պարագաներով ապահովելու ուղղությամբ առանձնանում են «Երուսաղեմի Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամը, «Լիարժեք կյանք», «Սպիտակ բազե» և «Երիտասարդական ալիք» ՀԿ-ները՝ աջակցություն ստանալով երևանյան «Սատար» հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ից (վերջինս զբաղվում է նաև հաշմանդամային գույքի արտադրությամբ): Ըստ զեկուցողի, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու ուղղությամբ աշխատանքները դեռևս բավարար չեն (մասնավորապես՝ թեքահարթակ¬ների կառուցման): Թեև առկա է նպաստավոր օրենսդրական դաշտ, սակայն պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակա¬կան, մշակու¬թային, մար¬զա¬կան կառույցներ, ընտրատեղամասեր և այլն, շարժողա¬կան խնդիրներ ունեցող անձանց համար մուտքի մատչելիության ապահովումը դեռևս հիմնա¬խնդիր է մնում: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզա¬յին հանձնաժողովը 2017թ. հրավիրել է 6 նիստ: 2017թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ: Մարզպետարանը սերտորեն համագործակցում է մարզում գործող միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ, նրանցից մեծ մասը ընդգրկված է մարզպետարանում գործող տարբեր հանձնաժողով¬ներում կամ տարածաշրջանային համակարգող խորհուրդներում և նրանք մեծածավալ ծրագրեր են իրականացնում մարզում: Վ. Ջաղինյանն անդրադարձավ նաև Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող մարզիկների 2017թ.արձանագրված հաջողություններին:
Մարզի ղեկավարը, հաշվետվությունը գնահատելով բավարար, նշեց, որ ոլորտում դեռևս բավականին անելիքներ կան, որոնք կյանքի են կոչվում քայլառքայլ: Նա, օգտվելով առիթից, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց մի մասը նաև հանձնաժողովի անդամներ են, շնորհակալություն հայտնեց մարզում իրականացվող ծրագրերի և ակտիվ համագործակցության համար:
«ՀՀ զբաղվածության գործակալության» Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը ևս տեղեկատվություն տրամադրեց մարզի զբաղվածության տարածքային կենտրոն¬ների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությամբ իրակա¬նացված աշխատանքների և գործատուների հետ համագործակցության մասին:
Վ. Ջաղինայնը նիստի ավարտին հայտնեց նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառմանն ուղղված տարեկան հաշվետվության նոր ձև: Մարզի ղեկավարի կարգադրությամբ՝ այսուհետ կգործի այդ ձևը, որն անհրաժեշտ կլինի լրացնել մինչև հաշվետու տարուն հաջորդող տարվա փետրվարի 10-ը:
Քննարկվեցին նաև այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22