Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախադպրոցական կրթության կազմակերպման կենտրոններ Արջուտ և Գեղասար համայնքներում

28.09.2017

 «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը Նախաձեռնություն հանուն երեխաների առողջության և կրթության ծրագրի երրորդ փուլով Լոռու մարզի Արջուտ և Գեղասար համայնքներում դպրոցների հենքի վրա հիմնել է 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպման կենտրոններ, որոնց հանդիսավոր բացման արարողությունները տեղի ունեցան այսօր:
Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Հայաստանյան ծրագրերի ղեկավար Իռեն Սարգսյանը, կազմակերպության ներկայացուցիչներ:
Կենտրոնները հիմնվել են նշված համայնքների մասնակի ներդրման միջոցով: Արջուտ և Գեղասար համայնքների երեխաները վերջին երկու տասնամյակների ընթացքում զրկված են եղել նախադպրոցական խնամքից և կրթական ծառայություններ ստանալու հնարավորությունից: Երեխաների մի մասը հաճախել է այլ համայնքների նախակրթարաններ, իսկ մեծ մասի խնդիրը մնացել է չլուծված: Հիմք ընդունելով նման կրթության կարևորումը հենց համայնքների կողմից և մարզային իշխանությունների պատրաստակամությունը՝ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը նախաձեռնեց դպրոցների տրամադրած տարածքներում հիմնել նախադպրոցական կրթության կենտրոններ: Վերջիններիս նպատակը համապատասխան գիտելիքների ու հմտությունների տրամադրումն է 5-6 տարեկան երեխաներին՝ նրանց սահուն մուտքը հանրակրթական դպրոցներ ապահովելու նպատակով: Նախադպրոցական խմբասենյակները և դրանց կից սանհանգույցները ամբողջությամբ վերանորոգվել և ապահովվել են անհրաժեշտ կահույքով ու պարագաներով: Բացի այդ, համայնքից ընտրվել են մանկավարժներ, ովքեր մասնակցել են այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կարճաժամկետ ուսուցման կազմակերպման դասընթացներին: Ծրագիրն, ըստ պատասխանատուների, իրականացվել է կարողությունների զարգացման և ռեսուրսների մոբիլիզացման գաղափարի ներքո՝ դպրոցի աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ:
Մարզպետ Ա. Նալբանդյանն իր ողջույնի խոսքում շնորհավորեց համայնքների փոքրիկներին նորամուտի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը մարզում բազմաթիվ ծրագրեր իրականացնելու և առաջիկայում ևս կարևոր ծրագրեր նախաձեռնելու համար: Նա իր և մարզպետարանի աշխատակազմի անունից պատրաստակամություն հայտնեց կազմակերպությանն աջակցելու բոլոր նախաձեռնություններում:
Ի. Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզային իշխանություններին և համայնքներին սերտ համագործակցության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36