Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

11.08.2017

 Թանկագին երիտասարդներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված և արդեն 17-րդ անգամ նշվող օրվա այս տարվա թեման խաղաղությունն է, բարիք ստեղծող աշխատանքի, արարումների, սիրո և համերաշխության ակունք խաղաղությունը, որի հաստատման ու պահպանման համար մեծագույն ջանքեր է ներդնում նաև Հայաստանի երիտասարդությունը: Նրանց կուռ շարքերում եք նաև դուք՝ լոռեցի երիտասարդներդ, որ բոլոր գործընթացներում քաղաքական ու քաղաքացիական ակտիվությամբ պատվախնդիր եք և արժանապատվության ու պարտքի հստակ գիտակցումով:
Այսօրվա երիտասարդ սերունդը ծնվել և կոփվել է ազատության պայմաններում, հայրենիքն ու նրա սահմանները պաշտպանելու պայմաններում, երկիրը զորացնելու տքնանքի քուրայի մեջ: Դուք խորապես գիտակցում եք, որ հաջողության են հասնում նրանք, ովքեր նպատակասլաց առաջ են շարժվում, ովքեր մտածում են միտքը` գաղափար, գաղափարը` գործ դարձնելու մասին, ովքեր հաջողությամբ կարողանում են համադրել ավանդույթն ու նորարարությունը, ովքեր գիտակցում են, որ իրենց հաջողությունն իրենց երկրի ու ժողովրդի հաջողությունն է, իրենց ճակատագիրը` երկրի ճակատագիրը:
Ավագ սերունդն իրավամբ հպարտանում է ձեզնով և օրհնաբանում ձեր հայրենասեր, ճշմարիտ, արարիչ ընթացքը՝ ի բարօրություն մեր հայրենիքի և նրա պետականության հզորացման:
Կրկին շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53