Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դինքի անունը կրող անտառում եղևնի տնկեց Ռաքել Դինքը

23.06.2017

«Էյ -Թի Փի» ընկերությունը, որն անտառվերականգնման ծրագրեր է իրականացնում ողջ հանրապետությունում, բնապահպանական ծրագրեր է իրականացնում նաև Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում: Այստեղ է գտնվում Միրաք ընտանիքի անտառավերականգնման տնկարանը, որի կողմից տարեկան արտադրվող 100 հազարավոր տնկիներն օգտագործվում են անտառատնկման նպատակով:

 Կազմակերպության նախաձեռնությամբ համայնքի մերձակայքում  պոլսահայ լրագրող, «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի անունը կրող անտառ է  տնկվել: Այստեղ մտավորականի տարիքին համապատասխան՝ 53 եղևնի կա, և նրանց թիվը յուրաքանչյուր տարի ավելանալու է ևս մեկով:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, փոխմարզպետ Հովհաննես Թադևոսյանի ուղեկցությամբ Մարգահովիտ այցելեց և  Դինքի անունը կրող անտառում իր ձեռքով հերթական եղևնին տնկեց մտավորականի կինը՝ Ռաքել Դինքը:

-Անտառի մասին տեղեկացել էի, բայց առաջին անգամ էի այստեղ և շատ ազդվեցի: Ուրախ եմ,որ Հայաստանում նման աշխատանքներ են կատարվում,-ասաց նա:

Կազմակերպության գործունեությունը և մարզում իրականացված աշխատանքներն  իր խոսքում բարձր գնահատեց մարզի ղեկավարը.

- Բնապահպանական,անտառվերականգնման առումով «ԷյԹի- Փի» ընկերության գործունեությունը մարզում շատ կարևոր է: Ընկերության կողմից իրականացվող ծրագրերը կարևորվում են նաև այն առումով, որ աշխատում են նաև ուսումնական հաստատությունների հետ,  դպրոցականների համար կազմակերպում են բնապահպանական թեմաներով դասընթացներ, էքսկուրսիաներ, և արվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է բնության պահպանության համար,-ասաց մարզպետը:

Ռաքել Դինքը խոստացավ հնրավարության սահմաններում առավել հաճախ լինել այստեղ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00