Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի հունիսմեկյան անակնկալը փոքրիկներին

01.06.2017

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրն այս տարի ևս մարզի համայնքներում նշվեց հանդիսավորությամբ: Միջոցառումների կազմակերպման հարցում անմասն չմնաց նաև Լոռու մարզպետարանը: Ավանդույթը չխախտելով՝ մարզպետ Արթուր Նալբանդյանն իր մասնակցությունն ունեցավ այդ միջոցառումներից մի քանիսին՝ ցուցաբերելով նաև ֆինանսական աջակցություն:

Հունիսի 1-ին մարզպետ Նալբանդյանը եղավ Արևածագ համայնքի նախակրթարանում: Այստեղ, ապա նաև Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու մերձակա տարածքում համայնքի մանկապարտեզների երեխաների համար հունիսմեկյան տոնական միջոցառում էր կազմակերպվել՝ աճպարարների, ծաղրածուների, կրկեսի արտիստների մասնակցությամբ: Նա իր ջերմ բարեմաղթանքները հղեց բոլոր փոքրիկներին՝ նրանց մաղթելով խաղաղ մանկություն, անհոգ ու երջանիկ տարիներ:

- Երեխաների համար երջանիկ մանկություն ապահովելը մեր պետության, հանրության, ծնողների և յուրաքանչյուրիս ձգտումն ու պարտքն է: Մեր սիրո, գուրգուրանքի, հոգատարության կիզակետն են նրանք, մեր օրհնանքների ու բարեմաղթանքների առաջին հասցեատերը, մեր ուրախության ակունքը: Միմյանց մաղթենք, որ ամեն մի օջախում օրորոց տարուբերվի, ամեն հարկի տակ հնչի մանկան ծիծաղի կարկաչը, կապույտ երկինք ու շատարևություն մաղթենք մեր բալիկներին,-ասաց նա՝ նաև փոքրիկ նվերներ հանձնելով հանդիսություններին մասնակից երեխաներին:

Երեկոյան նույն ծրագրով միջոցառում էր կազմակերպվել նաև Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:14:17