Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

31.05.2017

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառին մասնակցելու համար մայրաքաղաք է հրավիրում նաև Լոռու մարզի գյուղացիական տնտեսություններին և անհատ ֆերմերներին: Հետաքրքրող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար կարող եք հեռաձայնել գյուղնախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գ.Ղազարյանին (հեռ. 011 230180):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00