Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը

12.05.2017

 Հարգելի բարեկամներ, ջերմորեն շնորհավորում եմ Լոռու ազգաբնակչությանը՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ. առանձնակի հարգանքով՝ ընտանիքի սյուն և ապավեն հայրերին, ջերմագին խոնարհումով՝ օջախների սերն ու հոգատարությունը պահպանող մայրերին, ընտանիքի հույսն ու լույսն ամփոփող զավակներին, խորին երախտագիտությամբ՝ պապիկներին ու տատիկներին:

Դարեր շարունակ մենք ընտանիքը համարել ենք սրբության և անաղարտության ակունք, երկրի հզորության գրավական: Իրավամբ այդպես է: Դաստիարակության, հայրենասիրության, աշխատասիրության դարբնոց-ընտանիքներով է պայմանավորվում երկրի հզորությունն ու բարեկեցությունը, ինչպեսև՝ պետության կողմից ցուցաբերվող հոգատարությամբ են ամրանում և բազմանում ընտանիքները: Մեր երկրում ընտանիքը պաշտպանված է ամենամարդասիրական օրենքներով և վստահ եմ, որ տարեցտարի բազմանալու, բազմազավակ են լինելու ընտանիքները:

Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ և բոլոր օջախներին մաղթում խաղաղ հարկ, բարեկեցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53