Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուլագարակի դպրոցում հյուր էին Վանաձորի թիվ 4 դպրոցի մասնագետները. Տեսադաս 8-րդ ա դասարանում

30.04.2017

 «Սմարթ» ուղին բռնած մարզում Լոռու մարզպետի հանձնարարությամբ դպրոցներում շարունակվում են «Սմարթ դասարանների» կառուցումն ու կահավորումը, շարունակվում են նաև հեռավար դասընթացների կազմակերպումը:

Այս անգամ  առավել հետաքրքիր նախաձեռնութուն էր ցուցաբերել Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցը՝ որոշելով դպրոցի ուսուցիչների մասնակցությամբ մեկ ամբողջ դասընթացային օր անցկացնել Գյուլագարկի դպրոցի «8-րդ ա» դասարանում: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ տեսադաս անցկացվեց հայոց լեզու, հանրահաշիվ, երկրաչափություն, աշխարհագրություն, ֆիզիկա, անգլերեն լեզու առարկաներից: «8-րդ ա» դասարանի աշակերտները ակտիվորեն մասնակցեցին բոլոր դասերին՝ հաճելիորեն զարմացնելով դասավանդող ուսուցիչներին: Երեխաները բավականին տպավորված էին հաճելի նախաձեռնությամբ և օգտվելով առիթից՝ խնդրեցին, որ նմանատիպ դասընթացային օրեր հաճախակի կազմակերպվեն:

Դպրոցների տնօրենները որոշեցին, որ հաջորդ անգամ Վանաձորի թիվ 4 դպրոցում մեկ ամբողջական օր անց կկացնեն Գյուլագարակի դպրոցի մասնագետները, այսպիսով նաև փորձի փոխանակում կկատարվի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:40:38