Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակման միջոցառում Նահատակաց պուրակում

25.04.2017

Այս տարի ևս Ցեղասպանության հիշատակման միջոցառումները շարունակվեցին ապրիլի 23-ի երեկոյան կազմակերպված ջահերով երթով։ Ցեղասպանության հիշատակման միջոցառումները մեկնարկել են ապրիլի 19-ից:

Ապրիլ 24-ի առավոտյան թեմի բոլոր եկեղեցիների զանգերը հավատավոր բնակիչներին կանչեցին Սուրբ Պատարագի՝ հայցելու Մեծ Եղեռնի սուրբ նահատակների բարեխոսությունը։

Վանաձոր քաղաքում Ցեղասպանության նահատակներին նվիրված միջոցառումների բուն վայրը Սուրբ Աստվածածին եկեղեցու սրբոց Նահատակաց պուրակն է։ Այստեղ ամեն տարի ծաղիկներ  են խոնարհում և հոգեհանգսյան միասնական աղոթք ասում բազում հայորդիներ։ Սկսած 2015թ.-ից հուշարձանի առջև հոգեհանգստյան կարգի փոխարեն թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ և քահանա հայրերի մասնակցությամբ կատարվում է բարեխոսության կարգ։ 

Սրբոց Նահատակաց պուրակն այս տարի էլ բազմամարդ էր. արարողությանը ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձիք, զինվորականներ, քաղաքի մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ, ուխտավորներ։

Արարողության ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53