Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը մասնակցել է Սուրբ պատարագին

18.04.2017

Կիրակի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց արդեն զատկական Սուրբ Պատարագ: Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Սրբազան Հայրը նախ փոխանցեց Հայոց Հայրապետի զատկական պատգամը, ապա իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին:

Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, խաչքավոր Ռոբերտ Ղուբաթյանը, մարզային ու քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ և բազում հավատացյալներ:

Պատարագի ավարտին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու խաչքավոր Ռոբերտ Ղուբաթյանի, Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Արմեն Մխոյանի, Սուրբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Արմեն Կարապետյանի կողմից հազարավոր զատկական հավկիթներ բաժանվեցին հավատացյալ ժողովրդին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36