Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանկոֆոնիայի միջոցառումները Լոռու մարզում շարունակվում են

14.04.2017

Ֆրակոֆոնիայի երկամսյակի շրջանակներում անցկացվող միջոցառումները Լոռու մարզում շարունակվում են: «Սիրում եմ քեզ Ֆրանսիա» խորագրով գրական- երաժշտական գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում, որին ներկա էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր: Արվեստի դպրոցի վոկալի, ջութակի, սաքսոֆոնի, պարի խմբակների սաները հանդիսատեսին ներկայացրին ֆրանսիացի հայտնի  կոմպոզիտորների ստեղծագորոծությունները, երգեցին հանրաճանաչ երգեր, որոնք հնչել են աշխարահահռչակ երգիչների շուրթերից, պարեցին ֆրասիայի մշակույթին հոգեհարազատ պարեր: Նրանց նվագակցում էին արվեստի դպրոցի դասատուները: Միջոցառումն ուղեկցվում էր երգերի, դրանց հեղինակների ու հայտնի կատարողների մասին մեկնաբանություններով: Արվեստի դպրոցի համերգային դալիճը լեցուն էր ֆրանսիական մշակույթի շնչով. հնչում էին երգեր, որոք սիրված են համայն մարդկության կողմից:

Ներկաներին ողջունեց և կազմակերպիչներին իր ու մարզպետ Ա. Նալբանդյանի անունից շնորհակալություն հայտնեց մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը.

- Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում և Լոռու մարզը, Ֆրանկոֆոն երկրիների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է, և մեզ մոտ առանձնակի շուքով են նշվում ֆրանկոֆոնիայի միջոցառումները: 2018թ.-ին Ֆրանկոֆոնիային նվիրված մեծ համաժողովը անց կկացվի հենց Հայաստանում, և մենք լիահույս ենք, որ հաջորդ տարի ֆրանկոֆոնիայի օրերը կնշվեն առավել հանդիսավորությամբ: Բարեկամ երկրի լեզուն, գրականությունը և մշակույթը մեզ շատ հոգեհարազատ է, ուստի մեր երեխաները պետք է առավելագույնս հաղորդակից դառնան դրանց,-ասաց նա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36