Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական հեռավար դասը Լոռու մարզի դպրոցների մասնակցությամբ

02.02.2017

Օրերս Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի նախաձեռնությամբ հերթական հեռավար դասն անցկացվեց  Տաշիրի տարածաշրջանի Արծնի համայնքի միջնակարգ դպրոցի հետ՝ հինգերորդ դասարանցիների մասնակցությամբ: Դասն անցկացվեց աշխարհագրություն առարկայից՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշխարհագրություն առարկայի ուսուցչուհի Նարինե Գալստյանի ղեկավարությամբ: Ուսուցչուհու մեթոդական հնարքները, դիդակտիկ նյութերը, «Գետեր» թեմայի լավագույնս մատուցման վարպետությունը երեխաներին առանձնակի ոգևորություն պատճառեց՝ թեման ամբողջությամբ ընկալելի դարձնելով նրանց համար: Դասասենյակն ապահովված էր բոլոր անհարժեշտ պարագաներով, իսկ դասամատուցումը պարզ էր, հստակ ու գրագետ: Դասն ամփոփվեց, և ստուգվեց յուրացումը աշակերտների ակտիվ մասնակցությամբ՝ հետաքրքիր եղանակներով:

Առանձնակի ոգևորություն էին ապրում հատկապես Արծնիի դպրոցի երեխաները, որոնց համար դասամատուցման բոլորովին նոր մեթոդաբանություն էր առաջարկվում: Երկու դպրոցներն էլ պատրաստակամություն հայտնեցին, նմանատիպ հեռավար դասեր առավել հաճախակի  կազմակերպել՝ դրանք դարձնելով պարբերական: Դասին ներկա էր նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը,ով նշեց, որ  հեռավար դասերը մարզի դպորցներում կազմակերպվում են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ՝ նպատակ ունենալով լրացնելու հատկապես գյուղական դպրոցներում մասնագետ-մանկավարժների պակասը, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու, բարեկամական կապեր հաստատելու դպրոցների միջև:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09