Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքների ցանկացած խնդիր պետք է լինի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում

12.01.2017

Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց գործակարգավարական խորհրդակցույթուն՝ փոխմարզպետների, կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ: Օրակարգի միակ հարցը մարզի՝ հիմնականում գյուղական համայնքների, դպրոցների, առողջապահական հիմնարկների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանումն էր: Մարզի ղեկավարը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվեց.

-Յուրաքանչյուր շաբաթ լինել առնվազն երեք համայնքում՝ վերահսկելով համայնքապետարանների պատշաճ գործունեությունը: Ամենօրյա հսկողության տակ պահել միջհամայնքային ճանապարհները, առողջապահական հիմնարկների գործունեությունը, կրթօջախները, խստորեն վերահսկել համայնքային բյուջեների թե՛ եկամտային, թե՛ ծախսային մասերը: Համայնքների ցանկացած խնդիր պետք է լինի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում,-ասաց մարզպետը:

Նա նշեց, որ բացթողումների համար պատասխանատվություն են կրելու ոլորտային պատասխանատուները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06