Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Լոռու մարզի հետ

27.09.2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նամակ էր հղել Վրաստանի բարեկամ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեին՝ ջերմորեն շնորհավորելով նրան բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և բարեմաղթել, որ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության  նորանշանակ ղեկավարը հաջողությամբ իրականացնի իր առջև դրված խնդիրները: Նամակում մարզի ղեկավարը նաև հույս էր հայտնել, որ երկու մարզերի միջև համագործակցությունը կշարունակվի և առավել խոր արմատներ կձգի՝ նպաստելով 2014թ. հոկտեմբեր ամսին երկու մարզերի միջև կնքված համագործակցության պայմանագրի ամբողջական իրագործմանը:

Օրերս Զուրաբ Պատարաձեն պատասխան նամակ է հղել, որում մասնավորապես նշվում է. «Հարգելի պարոն Նալբանդյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Մենք գնահատում ենք Ձեր պատրաստակամությունը շարունակելու մեր տարածաշրջանների միջև առկա համագործակցությունը և նպաստելու դրա ամրապնդմանը, ինչպես նաև խորացնելու վրաց և հայ ժողովուրդների միջև հետագա բարեկամությունը: Ես պատրաստ եմ կենտրոնացնելու իմ ջանքները ընդլայնելու Աջարիայի Ինքնավար Հանրապետության և Լոռու մարզի միջև փոխգործակցությունը, բարձրացնելու փոխըմբռնումը և զարգացնելու աշխատանքային հարաբերությունները: Սույնով, օգտվելով հնարավորությունից, իմ խորին հարգանքն եմ հայտնում Ձեզ: Ակնկալում եմ ապագայում արդյունավետ համագործակցություն»:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14