Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Նախագահն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

22.10.2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Նախագահն այցելել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին, ֆաբրիկայի գործունեությանն ու զարգացման ծրագրերին: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացվել է, որ նախկինում նույն վայրում եղել է տարածաշրջանի խոշորագույն թռչնաֆաբրիկաներից մեկը, որը 1988թ. ավերիչ երկրաշարժից հիմնովին ոչնչացել էր: Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայի շինարարական աշխատանքներն սկսվել է դեռևս մեկ տարի առաջ: Արդյունքում կառուցվել է ժամանակակից արտադրական հոսքագծերով թռչնաֆաբրիկա: Պատասխանատուների ներկայացմամբ, թռչնամսի արտադրությամբ մասնագիտացվող ընկերությունը բուծելու է համաշխարհային ճանաչում ունեցող մսատու թռչուններ: Թռչնաբուծարանի շահագործումը հնարավորություն կընձեռի շուրջ 25 տոկոսով ավելացնելու թռչնամսի տեղական արտադրությունը, իսկ շրջակա բնակավայրերի գյուղատնտեսներին՝ իրացնելու իրենց հացահատիկային բերքը: Սպիտակի թռչնաֆաբրիկայում աշխատելու հնարավորություն կունենա 220 ընտանիք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36